×


«Մերի Քեյ»-ի բարեգործական ծրագիրն ուրախացրել է Արագյուղի աշակերտներին

Կոսմետիկ միջոցներ արտադրող «Մերի Քեյ» ընկերությունը կարողանում է համատեղել բարեգործությունն ու բիզնեսի հիանալի հնարավորությունը։ 1963 թվականին ԱՄՆ-ում ստեղծված հանրահայտ ընկերության պաշտոնական ներկայացուցչությունը Հայաստանում բացվել է 2010 թվականին։ Կարեւորելով սոցիալական պատասխանատվությունը՝ «Մերի Քեյ»-ն իր եկամուտների մի մասը վերադարձնում է այն համայնքներին, որտեղ գործունեություն է ծավալում։

«Մերի Քեյ»-ը Արագյուղի միջնակարգ դպրոցում համակարգչային դասասենյակ է բացել


Հայաստանում վեց տարվա ընթացքում ընկերությունը բազմիցս իրականացրել է բարեգործական ծրագրեր։ BRAVO.am-ն օրերս այցելել է Կոտայքի մարզ եւ ֆոտոշարքով ներկայացնում է բարեգործական նոր նախագծի տեսանելի արդյունքը։ Արագյուղի «Տիգրանակերտ կրթարան» միջնակարգ դպրոցում «Մերի Քեյ» ընկերությունը հիմնովին վերանորոգել է դասասենյակներից մեկը եւ այն վերածել համակարգչային հարմարավետ դասասենյակի։

«Տիգրանակերտ կրթարան» միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Պետրոսյանը մեզ հետ զրույցում հայտնել է, որ ընկերության բարեգործական քայլը ողջունել է դպրոցի ողջ անձնակազմը.«Վաղուց երազում էինք, որ դպրոցում համակարգչային սենյակ ունենանք։ Մեր դպրոցում կար ընդամենը երեք հնամաշ համակարգիչ, որոնցից միայն մեկն էր գործող, ինչի պատճառով ինֆորմատիկայի դասերը նորմալ չէին ընթանում։ Չեք պատկերացնի, թե այս  դասասենյակն ինչ անմխիթար վիճակում էր, անգամ հատակն ու առաստաղը գրեթե չկային։ Իսկ այժմ գեղեցիկ կահավորված սենյակում դասերը շատ արդյունավետ են անցնում, ուսուցիչներն էլ աստիճանաբար կարողանում են ճիշտ օգտվել եւ մատյաններն էլ օնլայն լրացնել»:

Արագյուղի միջնակարգ դպրոցը «Մերի Քեյ»-ի շնորհիվ համակարգչային դասասենյակ ունի


Շուրջ 3 ամիս տեւած վերանորոգման աշխատանքներից հետո 2015-ի սեպտեմբերից դասասենյակը բացվել է աշակերտների եւ ուսուցչական կազմի առջեւ.«Ձմռանը դասասենյակը ջեռուցվում է էլեկտրական սալիկներով, մինչդեռ մյուս դասասենյակներում դեռ վառարաններ ենք օգտագործում, միջանցքներից էլ երեւում է, որ դպրոցը բարվոք վիճակում չէ։ Շնորհակալ ենք «Մերի Քեյ»-ին մեզ ուրախացնելու համար»։

Այս դասասենյակում այժմ առկա է 11 համակարգիչ, աշակերտներին դասավանդում են ոչ միայն ինֆորմատիկա, այլեւ բնագիտություն, աշխարհագրություն, քիմիա, կենսաբանություն եւ այլ առարկաներ։

«Մերի Քեյ»-ը Արագյուղի միջնակարգ դպրոցում համակարգչային դասասենյակ է բացել


Մեր այցելության ժամանակ համակարգչային դասասենյակում ընթանում էր բնագիտություն առարկայի դասը։ 6-րդ դասարանի 13 աշակերտներից մեկն Ալինա Բաբայանն է։ 12-ամյա աշակերտուհին մեզ հետ զրույցում պատմել է, որ համակարգիչների առկայությամբ դասերն ավելի բովանդակալից են անցնում.«Հիմա կարողանում ենք համացանցում փնտրել մեր դասին վերաբերող նոր տեղեկատվություն, այսպես ավելի հետաքրքիր է, մեզ համար իսկապես օգտակար է։ Նաեւ դասերից հետո կարողանում ենք օգտվել եւ անհրաժեշտ տնային առաջադրանքները կատարել»։

«Մերի Քեյ»-ը Արագյուղի միջնակարգ դպրոցում համակարգչային դասասենյակ է բացել


«Մերի Քեյ»-ի մարքեթինգի բաժնի ղեկավար Հովհաննես Պետրոսյանը նշել է, որ ընկերությունը միշտ փորձում է բարելավել իր գործունեության միջավայրն ու մարդկանց կենսամակարդակը.«Մեր ընկերությունն, ինչպես աշխարհի մյուս երկրներում, այնպես էլ Հայաստանում սոցիալապես պատասխանատու ընկերություն է։ Հաշվի առնելով մերօրյա ժամանակի պահանջը՝ այս ծրագրի շրջանակում որոշեցինք նորագույն տեխնոլոգիաները բերել մի դպրոց, որտեղ բացակայում են համակարգիչները։ Կահավորման ընթացքում հետեւել ենք աշխատանքին, գնել ու բերել ենք համակարգիչները, ԿԳ նախարարության կողմից ստացել համակարգչային ծրագրերը։ Այս վեց տարվա ընթացքում ավելի շատ փորձել ենք բարելավել երեխաների կյանքը, մեծ մասամբ աշխատել ենք «Օրրան» ցերեկային խնամքի կենտրոնի հետ. ամեն տարի տրամադրել ենք որոշակի գումար երեխաների կեցության ծախսերը ապահովելու համար։ Հնարավորության դեպքում կշարունակենք աջակցել նոր դպրոցների»։

«Մերի Քեյ» ընկերության կարգախոսներից մեկն է՝ աջակցել նոր սերնդին։ Ընկերության գեղեցկության խորհրդատուները, հաճախորդները, աշխատակիցները համայնքային ծառայություն են կատարում ՝ աջակցելով կանանց ու երեխաներին։ 2011-ից առ այսօր ընկերությունը կատարել է 600.000 ժամ ծառայություն ողջ աշխարհում։ Հովանավորչական ծրագրերի եւ առաջնորդության զարգացմանը նպաստող կազմակերպությունների հետ գործակցության շնորհիվ «Մերի Քեյ»-ն օգնում է զարգացնել համայնքները։

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին