×


«Չորս տարբերակ»-ը վերադառում է :)

Ժամանակին հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի խմբերից մեկի՝ «Չորս տարբերակ»-ի աղջիկները՝ Քնարիկ Զաքարյանը, Գոհար Ջավուկցյանն ու Նարինե Մկրտումյանը կրկին միավորվել են :):

«Չորս տարբերակ»-ը վերադառում է


BRAVO.am-ի հետ զրույցում Գոհարն ասել է, որ դեռ մի երգի շրջանակում կհամագործակցեն, իսկ հետագան ժամանակը ցույց կտա: Նրա փոխանցմամբ, համատեղ հանդես գալու մտադրություն իրենք վաղուց են ունեցել:

«Ցանկություն միշտ եղել է, բայց գործը գլուխ բերեց Քնարիկը. մի օր երեքով նստած էինք, նա առաջարկեց այսօր-վաղը չգցել ու նոր երգի ու տեսահոլովակի մասին մտածել: Ինձ ու Նարինեին էլ շատ դուր եկավ գաղափարը, ու համատեղ ուժերով գործի անցանք»,- պատմել է Գոհարը:

«Չորս տարբերակ»-ի աղջիկներն ու Ավետ Բարսեղյանը


Երգչուհուց տեղեկացանք, որ իրենց համատեղ երգի խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: «Ցանկանում ենք այն պարային ոճում լինի, տեսնենք՝ ինչպես կստացվի, կախված է գործիքավորումից, այն դեռ պատրաստ չէ: Երգն անպայման տեսահոլովակ կունենա, որի պրեմիերան, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հոկտեմբերին»,- նշել է Գոհարը:

Տեքստը՝  Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները՝  BRAVO.am-ի, Գոհար Ջավուկցյանի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW