×


«ՌեԱնիմանիա 2015». Երեւանում անիմացիոն ֆիլմերի շաբաթ է

Մինչեւ նոյեմբերի 3-ը Երեւանի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն ունեն դիտելու անիմացիոն ֆիլմերի հետաքրքիր ընտրանի: Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել «ՌեԱնիմանիա» միջազգային 7-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:

Մարալ Դինքը եւ «ՌեԱնիմանիա» փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին


Միջոցառումը մեկնարկել է «Վերածնունդ» պատկերապատման արվեստի գրքերի ցուցահանդեսով: Փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունու խոսքով, քանի որ այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, ընտրել են 12 պատկերապատված գիրք, որոնք նվիրված են Մեծ եղեռնին:

Հասմիկ Պողոսյանը եւ Վրեժ Քասունին


Այս տարի «ՌեԱնիմանիան» անցնում է հենց «Վերածնունդ» խորագրի ներքո, հանդիսատեսն առաջինը դիտել է «Լուսնի պահապանը» անիմացիոն ֆիլմը, որի հեղինակներն են Ալեքսանդր Հեբոյանն ու Բընուա Ֆիլիպոնը, իսկ փառատոնի կարգախոսն, իհարկե, անփոփոխ է` «Կյանքը պատկեր է, կենդանացրու այն»:

Կինոփառատոնի այս տարվա նորություններից է կրթաթոշակը:«Տարածաշրջանում «ՌեԱնիմանիա»-ն միակն է, որ կրթաթոշակ է տրամադրում երկու հոգու`մեկ ամիս արտերկրում վերապատրաստվելու համար»,-տեղեկացրել է Վրեժ Քասունին:

Բընուա Ֆիլիպոնը եւ Ալեքսանդր Հեբոյանը


««ՌեԱնիմանիա»-ն հայերի կողմից Հայաստանի սրտում ստեղծված միջազգային հարթակ է, որին մասնակցում են միջազգային համբավ ունեցող մասնագետներն ու հավասարաչափ աշխատում հայերի հետ”,-նշել է փառատոնի հիմնադիր-տնօրենը` հավելելով, որ արտերկրից ժամանած հայտնի հյուրերն այս օրերին կցուցադրեն իրենց անիմացիոն ֆիլմերը, նաեւ կիրականացնեն վարպետության դասեր:

BRAVO.am-ը «ՌեԱնիմանիա»-ի ինֆորմացիոն հովանավորն է:

Տեքստը` Լենա Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW