×


«Վա՛յ, մամա ջան», Սերգեյ Դանիելյանը մերկացել է :)

Ապրիլի 6-ից մեծ էկրաններին կցուցադրվի «Վայ, մամա ջան» կատակերգությունը, որի դերակատարները, բացառությամբ Սերգեյ Դանիելյանի, Համազգային թատրոնի դերասաններն են: Սյուժետային զարգացումների, ինչպես նաեւ մերկ տեսարանների մասին BRAVO.am-ը զրույցել է  ֆիլմի ռեժիսոր եւ սցենարի հեղինակ Սերգեյ Հայրապետյանի հետ:

«Վայ, մամա ջան» ֆիլմի պրեմիերան նախատեսված է ապրիլի 6-ին


Գլխավոր հերոսին մարմնավորում է Արման Նավասարդյանը: Նա բժիշկ է եւ պատրաստվում է գիտաժողովի մասնակցել, սակայն մինչ այդ հայտնվում է խառը պատմությունների ու բարդ իրադարձություների կիզակետում.«Նկարահանել ենք իրադարձային կոմեդիա. ծիծաղաշարժ դրվագները հաջորդում են մեկը մյուսին»,- նշել է ռեժիսորը:

Կատակերգությունը նկարահանվել է ռեժիսորի ծննդավայր Գյումրիում.«Ըստ սցենարի` իրադարձությունները տեղի են ունենում բժշկական կենտրոնում: Ընտրել ենք նորակառույց կենտրոններից մեկը: Իհարկե, որոշ դրվագներ էլ նկարահանվել են Երեւանում»,-տեղեկացրել է նա:

Սերգեյ Դանիելյանը` «Վայ, մամա ջան» ֆիլմի նկարահանումներին


Դերասանական կազմում են Դավիթ Հակոբյանը, Կարո Բալյանը, Արմինե Պողոսյանը, Տաթեւ Ղազարյանը եւ այլք: Խոսելով ֆիլմի անվանման մասին` ռեժիսորն ասել է.«Նախապես այլ անուն էինք ընտրել, բայց քանի որ «վա՛յ, մամա ջան» արտահայտությունը շատ հնչեց, որոշեցինք հենց այդպես էլ կոչել»:  

Սերգեյ Դանիելյանի մասնակցությամբ մերկ տեսարանների մասին ֆիլմի հեղինակը հետեւյալն է նշել.«Գուցե հայկական կինոարտադրության մեջ նորություն է, բայց ամերիկյան, եվրոպական կատակերգությունների մեջ բազմիցս կարելի է տեսնել նմանատիպ երեւույթներ: Վառ օրինակ է համաշխարհային մեծության կատակերգու Պիեռ Ռիշարը, ով հայտնի ֆիլմերում ներկայացել է մերկ: Բացի այդ, մենք այնպիսի ռակուրս ենք ընտրել, որ որեւէ գռեհկություն չկա»:

Թե ինչպես կընդունի «Վայ, մամա ջան» ֆիլմը հայ հանդիսատեսը, ռեժիսորը դժվարացել է պատասխանել.«Այնուամենայնիվ, վստահ եմ, որ լիաթոք ծիծաղի պակաս հաստատ չի լինի»:

Տեքստը` Ժենի Քոչարյանի/Bravo.am/
Լուսանկարները` ֆիլմի արխիվից  

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին