×


«Վիտամինցի» Տիգրանը` Հայաստանից մեկնելու եւ դստեր 2-ամյակի մասին

Տիգրան Գեւորգյանը, նույն ինքը` «վիտամինցի» Տիկոն, շուրջ տասն ամիս է` ընտանիքով տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ: BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է, թե ինչով է զբաղվում այնտեղ եւ թե ինչպես են օրերս նշել դստեր 2-ամյակը:

Տիգրան Գեւորգյանը` կնոջ եւ դստեր հետ


«Տեղափոխությանս մասին շատ չեմ ցանկանա խոսել… Ցավոք, այլեւս Հայաստանում չեմ ապրում: Այստեղ աշխատում եմ ընկերություններից մեկում` որպես գովազդային բաժնի ղեկավար»,-ասել է հումորիստը:

Տիգրան Գեւորգյանը` կնոջ հետ


Անդրադառնալով Ռիտայի տարեդարձին` Տիգրանը նշել է, որ իրենց տուն էին հրավիրել դստեր ընկերներին.«Փոքրիկս շատ ուրախ ու երջանիկ էր, բայց էլի չէր հասակնում` ինչու են բոլորը հավաքվել ու նվերներ տալիս:): Աղջիկս բոլոր երեխաների նման սիրում է ուսումնասիրել, վազվզել ու ջարդել ամեն բան:):  Հուսամ` նրա 3-ամյակը կնշենք արդեն Երեւանի մեր տանը»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Տիգրան Գեւորգյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին