×


«Ֆուլ Հաուս»-ի եւ «Դոմինո»-ի մասնակիցները` նոր տեսահոլովակում :)

«Ֆուլ Հաուս» եւ «Դոմինո» նախագծերի մասնակիցները պատրաստել են ռետրո ոճի տեսահոլովակ` նվիրված Առնո Բաբաջանյանի 95-ամյակին, որի պրեմիերան համացանցում կկայանա հունվարի 21-ին, իսկ «Արմենիա TV»-ի եթերում այն կցուցադրվի  անվանի կոմպոզիտորի ծննդյան օրը` հունվարի 22-ին` «Բարի լույս, հայեր» հաղորդման շրջանակում:

«Ֆուլ Հաուս» սիթքոմի դերասանները


«ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի PR պատասխանատու Քնարիկ Առաքելյանը BRAVO.am-ին հայտնել է, որ մտահղացման հեղինակն ու  ռեժիսորն «Արմենիա TV»-ի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն է.«Տեսահոլովակը նկարահանվել է Առնո Բաբաջանյանի հեղինակած «Королева красоты» երգի մոտիվներով: Նախագծերի դերասան-երգիչները ուղղակի հրաշալի կարողացել են փոխանցել Խորհրդային Հայաստանի ռետրո ժամանակահատվածի շունչը»:

Ելենա Վարդանյանը, Rippi-ն եւ Գայանե Ավետիսյանը


Հեռուստաընկերության ստեղծագործական անձնակազմն այս կերպ որոշել է իր հարգանքի տուրքը մատուցել հայազգի մեծանուն կոմպոզիտորին: Տեսահոլովակը կներկայացնի նաեւ BRAVO.am-ը:


Տեքստը՝ Ժենի Քոչարյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին