×


Սոֆին ու Գոռը լավագույններն են:)

Սոֆին ու Գոռը լավագույններն են:)

«Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2010»-ը կայացավ Հայաստանի հանրային հեռուստատեսությունն ու մշակույթի նախարարությունը մարտի 27-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում ամփոփեցին երաժշտական հերթական տարին, որը դահլիճում նստած հանդիսատեսից բացի ուղիղ եթերով տեսնելու հնարավորություն ուներ նաեւ հեռուստադիտողը: Ինչպես արդեն գիտեք, մրցանակաբաշխությունն ուղեկցվում էր երաժշտական եւ պարային կատարումներով, իսկ ծրագիրը վարում էին Նազենի Հովհաննիսյանն ու Խորեն Լեւոնյանը: Sofi Mkheyan «Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2010»-ը իր ձեւաչափով չտարբերվեց նախորդներից: Արդեն անփոփոխ անվանակարգերի կողքին ավելացել էր մի քանի հատուկ մրցանակ, որում իր դերն ուներ մշակույթի նախարարությունը: Հատուկ մրցանակ ստացան  «Կոմիտաս 21-րդ դար, Կոմիտաս մուլտիմեդիա» ձայնասկավառակ-նախագծի հեղինակները,  Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերա-նախագծի  հեղինակները,  Նարեկ Ղազարյանը, ով մրցանակաբաշխությունից րոպեներ առաջ էր վերադարձել Մոսկվայից, որտեղ հանդես էր եկել Վլադիմիր Սպիվակովի նվագախմբի եւ Ջիվան Գասպարյանի հետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,  Հանրային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Երվանդ Երզնկյանը եւ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ում Արմեն Ամիրյանն անվանեց հայկական կոմպոզիտորական դպրոցի պարծանք: Lucina Հատուկ մրցանակակիրների ցուցակը եզրափակեց Արսեն Սաֆարյանը, ով այս տարի կնշի իր բեմական գործունեության 15-ամյակը: Մրցանակակիրներից յուրաքանչյուրը յուրովի հայտնեց իր շնորհակալությունը: Արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երզնկյանն էլ ասաց, որ իր կարծիքով դեռ շատ բան ունի անելու. «Կարծում եմ` իմ հետագա գործունեությամբ կարժանանամ եւս մեկ մրցանակի, որը կստանամ մի քանի տարի հետո»: «Տիգրան Նաղդալյանի անվան մրցանակ»-ին արժանացավ Արամեն` «Աննա»  հեռուստասերիալի սաունդտրեկի` «Վայրի վարդեր» երգի համար: Արամեն ասաց, որ հազվադեպ է երգ գրում, իսկ սա այդ դեպքերից մեկն է, շնորհակալություն հայտնեց մրցանակի համար, իսկ սերիալի դերասաններին լավագույնն անվանեց: «Տարվա հայտնություն» անվանակարգին արժանացավ  «Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանը,  ով նշեց, որ մրցանակ ստանալը շատ հաճելի է իր համար :): Anahit Simonyan & Hayko «Տարվա լավագույն ձայնասկավառակ» -ը Սիրուշոյի «Հավատում եմ»-ն էր, որը, երգչուհու քաղաքում չլինելու պատճառով, ստացավ մայրը: Սյուզան Մարգարյանը նշեց, որ արդեն մի քանի օր է` Սիրուշոյի փոխարեն մրցանակներ է ստանում: «Տարվա հիթ»  մրցանակը եւս Սիրուշոյինն էր.  «Հավատում եմ» երգը դարձավ 2010-ի հիթը: Մրցանակը ստանալու համար Ավետ Բարսեղյանն ու Գոհար Գասպարյանը բեմ հրավիրեցին Սյուզան Մարգարյանին` ասելով, որ եւս մեկ անգամ պետք է նեղություն տան նրան, իսկ Սյուզան Մարգարյանը ցանկացավ,  որ իրեն հաճախ  նման «նեղություն տան», ապա խոսքն ուղղեց Սիրուշոյին. «Ես էլ եմ հավատում, իմ անուշ աղջիկ, ես հավատում եմ քո հավատին…»: Inga & Anush Arshakyans «Տարվա լավագույն երաժշտական նախագիծ»  անվանակարգում հաղթող ճանաչվեց  Ինգա եւ Անուշ Արշակյանների «Մենք ենք ու սարերը մեր» նախագիծը: Քույրերն ասացին, որ հեռուստատեսությունն ու շոու-բիզնեսը պատրանքների աշխարհ է: «Մեզ հաջողվեց ստեղծել ուրախ ու երջանիկ հայրենիքի պատրանք, թող այդ պատրանքն իրականություն դառնա:)»,-ասաց Ինգան, իսկ Անուշը նախագծի կայացման համար շնորհակալություն հայտնեց մշակույթի նախարարությանը, “Հայաստան” համահայկական հիմնադրամին, “Շարմ” ընկերությանն ու այն կազմին, որն աշխատել է նախագծի համար: «Տարվա լավագույն` ֆիլմի համար գրված երաժշտություն»  անվանակարգում մրցանակ ստացավ Հայկոն` «Խաչագողի հիշատակարանը»  ֆիլմի երաժշտության համար: Երգիչը իր շնորհակալությունը հայտնեց Հրաչ Քեշիշյանին ու Հանրային հեռուստատեսությանը. «Ձեզ հետ շատ հաճելի է աշխատել:)»: «Տարվա լավագույն  դուետ»  անվանակարգի մրցանակին արժանացան Արման Հովհաննիսյանն ու Լուսինան, ով առանց Արմանի ստացավ մրցանակը. «Ես շատ ուրախ եմ այս մրցանակի համար, Արմանը քաղաքում չէ, դրա համար եմ մենակ ստանում այն»: Arame & Ani Yeranyan «Տարվա լավագույն ռոք-խումբ», «Տարվա լավագույն տեսահոլովակ»  անվանակարգերում մրցանակները ստացավ «Դորիանս» խումը: Իհարկե, “Ես կու լամ” տեսահոլովակի մասին է խոսքը:): Հանդիսատեսն ու մրցանակաբաշխության մասնակիցներն անսահման ոգեւորությամբ ընդունեցին այն`չիմանալով գլխավորի մասին… :) «Տարվա լավագույն երգիչը »  «Դորիանս»-ի վոկալիստ Գոռ Սուջյանն է: Քանի որ երգիչը գտնվում է Բրյուսելում, մրցանակը ստացավ խմբի պրոդյուսեր Վահագն Գեւորգյանի կինը` Լուսինե Բադալյանը: Տիկին պրոդյուսերը, ինչպես նրան անվանում են խմբի անդամները, ասաց, որ դա մեծ անակնկալ էր իրենց համար. «Այնքան անսպասելի էր, որ խմբի տղաներն այստեղ չեն, գնացել են: Ամուսինս միշտ ասում է, որ Գոռը երգիչ չէ, այլ խմբի անդամ, բայց ես վստահ կարող եմ ասել, որ Գոռը հիանալի երգիչ է»: Nara «Տարվա լավագույն երգչուհի»  անվանակարգի մրցանակակիրն էլ Սոֆի Մխեյանն է, ով չկարողացավ թաքցնել իր հուզմունքն ու արցունքները. «Չեմ ստի ու ասեմ, թե չէի ուզում այս մրցանակը ստանալ»,-ասաց երգչուհին: Մրցանակաբաշխության ավարտին ետնաբեմում էին հավաքվել հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից  Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը, Էմմին, Նազենի Հովհաննիսյանը, Արամեն եւ մի շարք երգիչ-երգչուհիներ, ովքեր շնորհավորում եւ լուսանկարվում էին տարվա լավագույն երգչուհու հետ, իսկ Գոռ Սուջյանի փոխարեն շնորհավորանքներ էր ստանում Լուսինե Բադալյանը: Bravo.am-ի հետ զրույցում Սոֆի Մխեյանն ասաց, որ շատ ուրախ է իր մրցանակի համար, անելու է ավելին` ապացուցելու, որ արժանի է տարվա լավագույն երգչուհու կոչմանը: Իսկ նախապես ունեցած սպասելիքների մասին, որ կար նաեւ նախորդ տարի, Սոֆին ասաց.  «Նախորդ տարի մեծ ալիք բարձրացավ, թե ես պետք է լինեմ այս մրցանակակիրը, այնքան խոսեցին այդ մասին, որ, կարծես,  դա իմ մեջ էլ էր ներարկվել, բայց այնպես չեղավ, որ ես տխրեցի. կարեւորը մրցանակը չէ, կարեւորը  հանդիսատեսն է, այն մարդիկ, ովքեր քեզ հավատում են»: Իսկ իր ստացած մրցանակի մասին երգչուհին ասում է. «Կարծում եմ, սա այն գնահատականն է, որին ես արժանի էի»: Arsen Safaryan Այս տարվա անելիքների թվում Սոֆի Մխեյանն ամենակարեւորը մենահամերգն է  համարում, իսկ իր նոր ոճի ու տեսքի մասին, որը շատ ակտիվ սկսեց քննարկել հանդիսատեսը, երգչուհին նշում է. «Իմ տեսքով զբաղվել են Արեւիկ Սիմոնյանը, Անի Ավդալյանն ու Հրանուշ Եղոյանը, ես շնորհակալ եմ, որ միշտ իմ կողքին են: Մենք միշտ  միասին քննարկում ենք, թե ինչ է լինելու: Լինում են դեպքեր, երբ չեմ ու չում եմ անում, բայց նրանք ինձ համոզում են, իսկ ես վստահում եմ նրանց»: Տարվա լավագույն երգչուհին ասաց, որ իր մրցանակի համար շնորհակալ է այն մարդկանց, ովքեր եղել են իր կողքին, իր բոլոր երգերի հեղինակներին,  այն թիմին, որն  աշխատում է իր հետ եւ երկրպագուներին, որոնց սպասելիքներն անպայման արդարացնելու է: Իսկ տարվա լավագույն երգչի`Գոռ Սուջյանի մասին Սոֆի Մխեյանն ասաց. «Հրաշալի ընտրություն է, շնորհավորում եմ Գոռին, շատ լավ են աշխատում, նա շատ լավ գիտի իր անելիքը,  ես ինքս «Ես կու լամ» երգի մեծ երկրպագուն եմ:)»” Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW