Օֆորտ ցուցահանդես «Բյուրոկրատ» խանութ սրահում
Արման Վահանյան, Հայկ Գրիգորյան եւ Տիգրան Սահակյան. հենց այս երեք տղաները մարտի 11-ին «Բյուրոկրատ» խանութ-սրահում ներկայացրեցին «Հին Երեւան» օֆորտ ցուցահանդեսը: Ձեզ անմիջապես հետաքրքրեց, թե ինչ է օֆորտը:
Դա նկարչության բավականին դժվար տեխնոլոգիա է, այն շատ ժամանակ է պահանջում, նաեւ բավականին աշխատատար է: Դա խորը տպագրության տեխնիկայի հիմնական եղանակներից մեկն է: Օֆորտային ասեղների օգնությամբ պատկերը փորագրվում է բիտումային լաքի բարակ շերտով պատված մետաղական թիթեղի վրա, որի դեպքում շտրիխով աշխատված հատվածներում մետաղական թիթեղը բացվում է: Այնուհետև քայքայվում է, ապա բիտումային լաքը մաքրվում է լուծիչով: Արդեն պատրաստ կլիշեն լցոնվում է ներկով եւ բազմացվում:
Այս տեխնոլոգիան տղաները հրաշքի հետ են համեմատում: Այն պահը, երբ թղթի վրա ոչինչ չկա, սակայն կտորի շերտը բացելով`միանգամից արդյունքն ես տեսնում, իրոք որ հրաշալի է :): Ի դեպ, խանութ սրահում տեղադրված էր տպագրական մեքենա, եւ բոլոր ներկաներին հաջողվեց տպագրման հետաքրքիր գործընթացի ականատեսը դառնալ:
Օֆորտի հիմանական տեխնոլեգիան երկու փուլի է բաժանվում: Առաջինը տպագրական ֆորմայի ստեղծումն է, որովհետեւ սա տպագրական տեխնիկա է, անվանվում է գեղարվետսական տպագրություն: Երկրոդ փուլը բուն տպագրությունն է:
Ցուցահանդեսին ներկայացված էին նպատակային կերպով արված աշխատանքները, որոնք հավաքվել են բավականին երկար ժամանակում, մոտ 4-5 տարի: Իդեպ նկարնրը նաեւ վաճառավում էին: Իսկ հենց տեղում տպագրված նկարների համար աճուրդ հայտարարվեց, առաջին նկարը վաճառվեց 11 500 դրամով :):
«Մենք շատ տաղանդավոր ազգ ենք ու աշխարհին ցույց տալու շատ բան ունենք: Մինչ այդ գոնե միմյանց ճանաչենք, որոցհետեւ ապրում ես Երեւաում ու հաճախ տեղյակ չէս, թե ինչ կա շուրջդ: Նույնըօֆորտի դեպքում է»,- պատմում է “Բյուրոկրատ” խանութի տնօրեն Սամվել Հովհաննիսյանը:
Ժամանակակից արվեստն իրոք բազմազան է, ներառում է ինստալյացյաներ, օբյեկտներ, ներկայացումներ, երբեմն տեղի են ունենում նաեւ էքսկուրսներ դեպի հին ժամանակները, ինչպես այս ցուցահանդեսի դեպքում: Տղաները փորձել էին նոր լուծում տալ վաղուց արդեն անցած, գնացած մեթոդներին: Ներկաների ռեակցիայից եւ քանակից կարելի է եզրակացնել, որ նրանց հաջողվել է: Ցուցահանդեսը կգործի մինչեւ մարտի 24-ը :):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
8,165










