×


«Ոսկե Գլոբուս 2011»

«Ոսկե Գլոբուս 2011»

Հաղթողները հայտնի են "Ոսկե Գլոբուս" կինոմրցանակաբաշխությունը մշտապես համարվել է "Օսկարի" հաղթողներին գուշակող միջոցառում: Եվ այսպես, տեղի ունեցավ "Ոսկե Գլոբուս" 68-րդ մրցանակաբաշխությունը, եւ հաղթողները արդեն հայտնի են :): Colin Fert Նատալի Փորթմանը տարվա լավագույն դերասանուհին է, Քոլին Ֆերթը` լավագույն դերասանը, իսկ Դեւիդ Ֆինչերը լավագույն ռեժիսոր ճանաչվեց: "Սոցիալական ցանց" եւ "Նվագախումբ" ֆիլմերի հեղինակներն ու դերասանները երեկոյի հերոսները դարձան: Ի դեպ, "Սոցիալական ցանց"-ը դարձավ տարվա լավագույն ֆիլմը, իսկ դրա սաունդթրեքը եւս լավագույն ճանաչվեց: Մեծանուն դերասան Ալ Պաչինոն ճանաչվեց լավագույնը "Դուք չգիտեք Ջեքին" հեռուստաֆիլմի գլխավոր դերի համար, ֆիլմում դերասանը փայլուն կերպով մարմնավորել է սկանդալային հայազգի բժիշկ, էվթանազիայի կնքահայր Ջեք Գեւորգյանին: Al Pachino Աշխարհահռչակ դերասան Ռոբերտ դե Նիրոն մրցանակ ստացավ համաշխարհային կինեմատոգրաֆում մեծագույն ներդրում ունենալու համար: Քաղցկեղով հիվանդացած, բայց կարծես թե ապաքինված հանրահայտ դերասան Մայքլ Դուգլասը եւս ներկա էր մրցանակաբաշխությանը: Նրա ներկայությունը բեմում հուզմունք առաջացրեց, եւ վերջինս հոտնկայս ծափահարությունների արժանացավ: Ձեզ ենք առաջարկում "Ոսկե Գլոբուս" 68-րդ մրցանակաբաշխության հաղթողների եւ մասնակիցների լուսանկարները :): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` Spletnik.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW