×


“Дети Picasso”.“Ուրախ ենք, որ վերջապես տանն ենք”

Ուղիղ տասը տարի առաջ էր, երբ “Дети Picasso”-ն ելույթ ունեցավ Երեւանում: Խմբի կիթառահար Կարեն Հարությունյանը համերգի վերջում էներգիայի կուտակումից հենց բեմում կոտրեց կիթառը, իսկ ներկաները դժվարությամբ հեռացան ակումբից: 10 տարի էր հարկավոր, որ բենդը վերադառնա եւ նոր հույզեր հաղորդի երեւանյան հանդիսատեսին:

Գայա Հարությունյանը


Կարոտը երկկողմանի էր. “Mezzo” ակումբում հավաքված հանդիսատեսը ջերմ ծափահարություններով դիմավորեց խմբի անդամներին, իսկ վոկալիստ Գայա Հարությունյանը, գլխավերեւում պահելով հայկական դրոշը, ասաց.“Մի օր հաշվեցինք, որ մոտ 97 քաղաքում համերգներ ենք ունեցել: Ու գիտե՞ք` այս դրոշը միշտ մեզ հետ է եղել: Ուրախ ենք, որ վերջապես տանն ենք”:

Գայան, ինչպես միշտ, հավատարիմ էր մնացել իր յուրահատուկ ոճին` նրբաճաշակ սպիտակ զգեստ, խոշոր աքսեսուարներ, չալմա ու, ամենակարեւորն, անսպառ էներգիա, որով վարակվեց ներկաներից յուրաքանչյուրը: Երգչուհին անդադար զրուցում էր հանդիսատեսի հետ` պատմելով խմբի գործունեության, շրջագայությունների մասին:

“Дети Picasso”-ի երեւանյան համերգին


“Дети Picasso”-ն համեգրի ընթացքում կատարեց սեփական երգացանիկց հին ու սիրված երգեր, նաեւ նոր մշակումներ՝ “Քելե, լաո”, “Օտար, ամայի ճամփեքի վրա”, “Նինարե” եւ այլն: Խումբը նաեւ անակնկալ էր պատրաստել եւ ներկայացրեց Սայաթ-Նովայի ստեղծագործություններից:

Գայան պատմեց, որ մայրը բացի իրենց համար երգեր երգելուց, նաեւ ստեղծագործել է: Հենց նրա հեղինակային երգերից մեկը, որ շուտով տեղ կգտնի խմբի նոր ալբոմում, “Дети Picasso”-ն կատարեց հայրենիքում:

Գայա ու Կարեն Հարությունյանների հետ Երեւանում ելույթ են ունեցել խմբի նոր անդամները` տավղահար Նաստյա Ռազվալյաեւան, ով Բուդապեշտի Ֆրանց Լիստի անվան երաժշտական ակադեմիայի շրջանավարտ է, եւ ալտահար, հարվածային գործիքներ նվագող Արոն Պորտելեկին:

Գայա Հարությունյանը


Համերգի ավարտին հանդիսատեսը դեռ երկար ծափահարում էր` պահանջելով շարունակություն: Խումբը բեմ վերադարձավ ու կատարեց սեփական մշակմամբ «Հորովել»-ը եւ այլ մի քանի երգ.«Ձեզ շատ ենք սիրում, մեծ հույսեր ունենք, որ եւս 10 տարի չի պահանջվի մեր հաջորդ հանդիպման համար»:

BRAVO.am-ի բացառիկ հարցազրույցը Գայա Հարությունյանի հետ կարող եք կարդալ այստեղ: 

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին