×


Ադրիանա Գալստյան.«Ուզում էր ամուսնանալ ինձ հետ»

Սիրո տոնին ընդառաջ BRAVO.am-ի սիրային հարցերին պատասխանել է Ադրիանա Գալստյանն, ով այս շրջանում նկարահանվում է «Երանի» սերիալում: Նա զրույցի ընթացքում հիշել է առաջին դասարանում իրեն արված ամուսնության առաջարկը, նաեւ հայտնել է իր տեսակետը, թե արդյոք ճիշտ է, երբ հարաբերություններում առաջին քայլն անում է աղջիկը: 

Ադրիանա Գալստյանը


Առաջին ժամադրության համար ինձ համար կատարյալ վայրը Դուբայի «Հրաշալիքների այգի»-ն է:

Կարծում եմ` ռոմանտիկ եմ:

Ուշադրությամբ, նվիրվածությամբ եւ հումորի զգացումով կարելի է գրավել սիրտս:

Եթե սիրեմ, սիրտս կտամ:

Սերը կնկարեի աչքերի տեսքով. միայն աչքերից կարող ես հասկանալ` իրական է այն, թե ոչ:

Սիրուց ատելություն մեկ քայլ է, բայց ես նախընտրում եմ «սիրուց հիասթափություն մեկ քայլ է» տարբերակը: Սուտը կարող է հիասթափությանս պատճառ դառնալ:

Ադրիանա Գալստյանը


Երբեւէ որեւէ մեկին չեմ ատել:

Սիրո իմ ծաղկիը պիոնն է:

Առաջին սերս 18 տարեկանում էր:

Երբեք չեմ մոռանա դասընկերոջս սիրո խոստովանությունը առաջին դասարանում. նա մատանի էր նվիրել եւ ուզում էր ամուսնանալ ինձ հետ:

Շատ են սիրո խոստովանությունները, բայց բավական է մի քայլ, հայացք, եւ ինձ համար պարզ է դառնում` այդ մարդն անկեղծ է ինձ հետ, թե ոչ:

Շատ նորմալ եմ համարում, երբ առաջին քայլն անում է աղջիկը: Դա անկեղծության ցուցանիշ է:

Ադրիանա Գալստյանը


Կան մարդիկ, ովքեր սիրում, բայց չեն արտահայտվում. ինչ-որ սկզբունքներով են առաջնորդվում, թեեւ սերը երկնային զգացողություն է եւ սխալ է այն ներսում պահել:

Պատրաստ եմ խենթությունների, եթե համոզվեմ, որ նա` նույնպես: Խենթություններ, որոնք նախկինում չեմ արել կամ որոնցից վախենում եմ: Մի կողմ կդնեմ բոլոր ֆոբիաներս եւ կանցնեմ գործի:

Սիրտս ազատ է:

Հնարավոր է, որ ապագայում սիրելիիս մեծ սրտով ամենափոքր նվերն անգամ ինձ համար ավելի մեծ արժեք  ունենա, քան թանկարժեք որեւէ մի իր:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին