×


Ադրիանա Գալստյանի գայթակղիչ նոր ֆոտոշարքը

Ադրիանա Գսլստյանը նախորդ տարեվերջին հանդես եկավ BRAVO.am-ի տոնական ֆոտոշարքում, իսկ այսօր առաջինը մեզ է տրամադրել իր նոր լուսանկարները, որոնք, կարծում ենք, իրենց արտահայտչականությամբ էլ ավելի կմեծացնեն դերասանուհու արական սեռի երկրպագուների բանակը:):

Ադրիանա Գալստյանը


«Մտահղացումն «Անի Ավդալյան» ստուդիայի դիմահարդար Ալինա Սարգսյանինն է: Կերպարային փոփոխությունն ակնհայտ է` դիմահարդարումից մինչեւ զգեստի ընտրություն եւ վարսահարդարում, ինչի համար շնորհակալ եմ Անի Ավդալյանին: Նմանատիպ յուրօրինակ եւ տարբերվող ֆոտոշարքեր դեռ շատ կլինեն»,-ասել է «Երանի» սերիալում Մարտայի դերակատարը:

Ադրիանա Գալստյանը


Ճիշտ է` մի քիչ հոգնած նկարահանման ընթացքից, բայց, միեւնույն ժամանակ, ոգեւորված. թե՛ Ալինան, թե՛ Ադրիանան, թե՛ լուսանկարիչը գոհ են իրենց աշխատանքից: Նախորդ հարցազրույցներից մեկում դերասանուհին նշել էր, որ սիրում է լուսանկարվել եւ մեծամասամբ անձամբ է ընտրում լուսանկարչին.«Ինձ համար շատ կարեւոր է նրա մոտեցումը, ոգեւորվածությունը, լրջությունն ու նաեւ այն, որ փոխադարձ համաձայնություն լինի վերջնական արդյունքի հարցում: Պետք է ավելի հետաքրքիր ֆոտոշարքեր մտածեմ»:

Ադրիանա Գալստյանը


Հաջորդ ֆոտոշարքի գաղափարն Ադրիանան արդեն ունի, կարծում է՝ այն շատ կտարբերվի նախորդներից. իրեն հոգեհարազատ լուսանկարներ է ստանալու: Բայց հնարավոր է` լուսանկարահանումը հետաձգվի, քանի որ նախապատրաստական աշխատանքները երկար կտեւեն:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Հայ Եսայանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին