×


Ադրիանա Գալստյան.«Երբեք չեմ կենտրոնանում որեւէ տարբերակի վրա»

Լուսանկարահանումներն Ադրիանա Գալստյանի համար լիցքաթափվելու հրաշալի առիթ են: Նա փոքր տարիքից սիրել է մոդելային աշխարհը. հետաքրքրվում էր մանեքենուհիներով, ուսումնասիրում նրանց ֆոտոշարքերը: Այսօր արդեն ինքն է մասնակցում տարբեր նկարահանումների, իսկ նոր ֆոտոշարքի հեղինակն էլ Վիգեն Մնոյանն է:

Ադրիանա Գալստյանը

Ադրիանա Գալստյանը


«Վիգենի հետ առաջին անգամ էի աշխատում եւ իսկապես շատ հետաքրիքիր էր: Մինչ այս համագործակցել եմ նրա աշակերտուհու`Աստղիկ Միրաքյանի հետ: Լուսանկարահանմանը ներկա էր նաեւ Վիգենը, եւ հենց այդ ժամանակ էլ պայմանավորվեցինք»,-BRAVO.am-ին պատմել է Ադրիանան:

Նա հերթական անգամ լուսանկարվել է երեկոյան զգեստով, որի հեղինակը դիզայներ Մարիա Արամյանն է: Նշում է՝ քանի որ առօրյայում  «street style»-ն է նախընտրում, փորձում է ֆոտոշարքերի միջոցով դասականի, ավելի կանացիի բացը լրացնել.«Ինձ համար էական չէ նկարահանումը կլինի տաղավարում, թե բնության գրկում: Ես սիրում եմ փոփոխություններ, հետեւաբար, երբեք չեմ կենտրոնանում որեւէ տարբերակի վրա: Կարեւոր է աշխատել պրոֆեսիոնալ լուսանկարչի հետ եւ ունենալ տրամադրություն: Այդ դեպքում փոքրիկ անկյունում արված լուսանկարներն էլ կարող են պարզապես հրաշալի ստացվել»:

Ադրիանա Գալստյանը


Ինքնատիպ լուսանկարների համար Ադրիանան որոշ զոհողությունների կարող է գնալ: Նա պատրաստ է մի կողմ դնել ֆոբիաներն եւ ռիսկի դիմել, միայն թե վերջում գրագետ, գեղեցիկ եւ իմաստալի ֆոտոշարք ստացվի:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Վիգեն Մնոյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին