×


Աիդա Սիմոն. “Ֆիտնես-բիկինին շատ կանացի է եւ սեքսուալ”

Ռեժիսոր-բալետմայստեր Աիդա Սիմոնի կյանքում վերջին երեք ամսվա ընթացքում մասնագիտական գործունեությունից բացի, առաջնային տեղում է ֆիտնես-բիկինին: Նախորդ` “Pro Շամիրամ” ֆոտոշարքից հետո նա ներկայանում է որպես ֆիտնես-մոդել, նոր լուսանկարներն էլ կրկին հեղինակել է BRAVO.am-ի լուսանկարիչ Էմին Արիստակեսյանը:

Աիդա Սիմոնը


Երեք ամիս առաջ իր մարզչի խորհրդով պարուհին սկսել է կենտրոնանալ ֆիտնես-մարզումների վրա եւ կարծում է` այն ավելի է գեղեցկացնում մարմինը.“Կան ոչ մկանուտ կանայք, որոնք ընդհանրապես կանացի չեն, եւ հակառակը: Կարծում եմ` մկանները կանացիության հետ այնքան էլ կապ չունեն: Ֆիտնես-բիկինին, ի տարբերություն բոդի-ֆիտնեսի, շատ կանացի է եւ սեքսուալ”:

Ըստ Աիդայի` մկանները զարգացնելու համար կարեւոր են ինչպես կամքի ուժն ու աշխատասիրությունը, այնպես էլ գենետիկան.“Ֆիտես-բիկինիի դեպքում մկանները պետք է ընդգծված լինեն, բայց ոչ չափազանց արտահայտված: Սա դեռ սկիզբն է, ես պատրաստվում եմ մրցույթների մասնակցել, ինչու ոչ, նաեւ հաղթել: Կամքի ուժ է պետք, ամեն մեկը չի ցանկանա այդքան ֆիզիկական ծանրություն կրել. շաբաթական 4 անգամ 2,5-3,5 ժամ պարապում եմ”:

Աիդա Սիմոնը


Աիդան առաջնորդվում է “Առողջ մարմնում առողջ հոգի” կարգախոսով: Նրա կարծիքով` Հայաստանում մարդիկ այնքան էլ չեն հետեւում իրենց առողջությանը. “Մեզ մոտ կա ծխելու, խմելու, ռաբիսության կուլտուրա, բայց ֆիզիկական պատրաստվածությանը հետեւելու ձգտում չկա: Երբ սկսում ես պարապել, իմունիտետդ բարձրանում է, կարգավորվում է արյան շրջանառությունը, ինքնազգացողությունդ էլ լավանում է: Տեսնելով դրական արդյունքն ու մարզված մարմինդ` նույնիսկ չես ուզում օրգանիզմդ վնասակար նյութերով լցնել”:

Մարզվելու լավագույն տարբերակն, ըստ պարուհու, հետաձգելու փոխարեն այսօր ու հենց հիմա սկսելն է.“Պետք է ցանկանալ ու անել, ոչ թե մտածել` դե, երկուշաբթի օրվանից, մյուս ամսվանից կամ Ամանորից հետո կսկսեմ պարապել”:

Աիդա Սիմոնը


Աիդան այս տարի Երեւանում կայացած բոդիբիլդինգի առաջնությանը եղել է միակ կինը, ով հանդես է եկել ցուցադրական ելույթով.“Կարծում եմ` եթե հենց կանանց համար առաջնություն կազմակերպվի, կլինի շահագրգռվածություն պայքարել հանուն մրցանակի: Արտերկրում շատ արդիական մարզաձեւ է, եւ Հայաստանից դուրս մրցույթների մասնակցելու ցանկությունս մեծ է”:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին