×


Ալեքսան արտասվել է Լեւոն Մալխասյանի համերգին

Ալեքսան, ով հանրությանը հայտնի է «Աստղերի ֆաբրիկա» երաժշտական նախագծից եւ Տիմատիի հետ նախկինում ունեցած սիրավեպով, այս օրերին Երեւանում է: Նախկին երգչուհի եւ հագուստի մոդելավորողը, ով այս շրջանում հանդես է գալիս որպես զարդերի դիզայներ, «Ինստագրամ»-ի իր էջում գրել է, որ որոշել է մի քանի օր անցկացնել «այս պատմական հիասքանչ քաղաքում, օգտվել յուրօրինակ խոհանոցից եւ վայելել հանգիստը»:

Ալեքսան Հայաստանում է


Նա Լեւոն Մալխասյանի հետ լուսանկար է հրապարակել՝ բազմաթիվ հետեւողներին պատմելով, որ անասելի հաճույք է ստացել անվանի ջազմենի կատարումներից.«Այս հանճարեղ մարդն ինձ գերել է: Աստվածատուր երաժիշտ է: Վաղուց հույզերի նման փոթորիկ չէի զգացել: 30 րոպե արտասվել եմ ու չկարողացա արցունքներս զսպել նաեւ համերգից հետո»:

Ալեքսան եւ Լեւոն Մալխասյանը


Ալեքսան բոլորին խորհուրդ է տվել անպայման ներկա գտնվել Լեւոն Մալխասյանի համերգներին եւ վայելել նրա ելույթները: Դիզայների մեկ այլ լուսանկարից էլ պարզ է դառնում, որ այցելել է Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին