×


Ալեքսանդր Բաբասյան.“Երբեւէ չեմ կարող փոխհատուցել Լիլիթին այս անգին նվերի համար”

Հեռուստասերիալներից հայտնի Ալեքսանդր Բաբասյանի համար այս Ամանորն առանձնահատուկ է լինելու. նա 2015 թվականը կդիմավորի հայրիկի կարգավիճակում, իսկ կյանքի ամենամեծ եւ սպասված պարգեւին արժանացել է իր ծննդյան տարեդարձի օրը` օգոստոսի 15-ին:

Ալեքսանդր Բաբասյանը` կնոջ` Լիլիթի հետ


“Կինս եւ տղաս այնպիսի մեծ նվեր արեցին, որ նման երջանկություն էլ ոչ ոք չի կարող պարգեւել: Առողջ երեխա լինի, դա է կարեւորը, բայց հոգուս խորքում հենց որդու մասին էի երազում, այսինքն` կորյունի: Սկզբում չէի էլ կարողանում պատկերացնել, հավատալ, ցնցված էի: Քաղցր խոսքեր, ջերմ ու սիրալիր վերաբերմունք Լիլիթն իմ կողմից ամեն վայրկյան է ստանում, սակայն երբեւէ չեմ կարող փոխհատուցել այս անգին նվերի համար, որին անվանակոչել ենք Ալեքսանդր”,-BRAVO.am-ին ասել է նորաթուխ հայրիկն ու հավելել, որ կնոջ ծննդաբերության ընթացքում ձեռքը բռնած կողքին է եղել:

Ալեքսանդր Բաբասյանը` կնոջ` Լիլիթի հետ


Որդու լույս աշխարհ գալն Ալեքսանդրը հարազատների եւ ընկերների հետ նշել է 7 օր շարունակ: Անվանակոչման հարցում զույգը համակարծիք է եղել: Ինչպես նշում են, հայրիկի տարեդարձի օրը ծնվելն Աստծո կողմից տրված նշան են համարել, բացի այդ, կրտսեր Ալեքսանդրը շատ նման է ավագ Ալեքսանդրին:):

Ալեքսանդր Բաբասյանը հայր է դարձել


Դերասանը կնոջ հետ պատրաստվում է որդու առաջին Ամանորին.“Ուզում եմ` շատ գեղեցիկ լինի: Ձմեռ պապիկն ու Ձյունանուշը կշնորհավորեն իրեն, կստանա բազմաթիվ նվերներ իմ եւ իր հարազատների կողմից”: Լիլիթն արդեն իսկ զբաղվում է տան զարդարման աշխատանքներով.“Ցանկանում ենք ամեն ինչ անել այնպես, ինչպես հեքիաթում է: Որոշել եմ տոնածառը զարդարել հրեշտակներով, փուչիկներով, փոքրիկիս նկարներով”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Ալեքսանդր Բաբասյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին