×


Ալեքսանդր Բաբասյանը հուզել է կնոջը անսպասելի քայլով

Նա սիրում է տարբերվել եւ ամեն անգամ յուրօրինակ անակնկալներով հիշարժան դարձնել սիրելիի օրը: Կարելի է պարզապես ծաղկեփունջ գնել եւ նվիրել, բայց դա իր տարբերակը չէ: Նրա համար կարեւոր է նաեւ մատուցման ձեւը: Ալեքսանդր Բաբասյանը վերջերս կնոջը հուզել է անսպասելի քայլով:

Ալեքսանդր Բաբասյանը հուզել է կնոջը անսպասելի քայլով


«Այնպես է ստացվել, որ Լիլիթին ամուսնության առաջարկություն, որպես այդպիսին, չեմ արել: Ձեռք խնդրել, նշանադրություն եւ ամուսնություն, սակայն «Կդառնա՞ս իմ կինը» հարցը չէր լսել ինձնից, ինչի համար դժգոհում էր: Միտք հղացավ հետաքրքիր բան կազմակերպել եւ 4 տարի անց ասել այդ բառերը»,-BRAVO.am-ին պատմել է դերասանը եւ հավելել, որ անակնկալը գեղեցիկ մատուցելու հարցում օգնել են ընկերները:

Ալեքսանդր Բաբասյանը հուզել է կնոջը անսպասելի քայլով


Ալեքսանդրը մաքրելու պատրվակով վերցրել է կնոջ ամուսնական մատանին, իսկ օրեր անց առաջարկել մեկնել Պարզ լիճ: Այնտեղ կապել է կնոջ աչքերն ու նավակով ուղեկցել դեպի նախօրոք զարդարված լաստանավ: Ռոմանտիկ միջավայրում դերասանը սեր է խոստովանել եւ հարցրել՝ մեծ ու փոքր նվերներից որն է ցանկանում առաջինը տեսնել: Լիլիթը նախ ընտրել է փոքրը, որում մատանին էր, իսկ մեծ տուփում օծանելիք է եղել, որ ամուսինը խոստացել էր բերել արտասահմանից, սակայն հանգամանքների բերումով չէր ստացվել:

Ալեքսանդր Բաբասյանը հուզել է կնոջը անսպասելի քայլով


«Նրան շատ դուր եկավ անակնկալը, անգամ հուզվեց: Գիտեմ, որ շատ աղջիկներ են երազում իրենց սիրելիից լսել ամուսնության առաջարկություն: Հասկացա, որ Լիլիթի համար եւս այդ խոսքերը նշանակություն ունեին: Որդուս ծնունդը փոխել է իմ աշխարհայացքը: Հասկացել եմ, թե ինչպիսին պետք է լինի իսկական ընտանիքը եւ ինչպես կերտել ընտանեկան երջանկությունը»,-ասել է դերասանը: Նա համոզված է, որ նման անակնկալները նոր երանգ եւ շունչ են հաղորդում իրենց սիրուն եւ հարաբերություններին` հարստացնելով իրենց հուշերը եւս մեկ ինքնատիպ ու անմոռանալի օրով:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Ալեքսանդր Բաբասյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին