×


Ալեքսանդր Բաբասյանը` սեփական հարսանիքին ստացած նվերների մասին :)

BRAVO.am-ը երեկ պատմեց սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանի հարսանիքի մասին, ներկայացրեց Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցած պսակադրության լուսանկարները` շնորհավորելով ու երջանկություն մաղթելով նորապսակներին:):

Ալեքսանդր Բաբասյանի եւ Լիլիթի պսակադրությանը


30-ամյա Սաշը, որն այլեւս ամուսնացած տղամարդու կարգավիճակում է, այսօր մեզ հետ զրույցում նշել է` “սեփական հարսանիքը սպասվածից ավելի շքեղ ու անականկալներով լի է անցել”:

“Ընկերներիս կողմից երգի, պարի տեսքով անակնկալներ եղան”,- ասել է նա` հավելելով, որ անակնկալները շարունակվել են նաեւ նվերների տեսքով, որոնք զարմացրել ու, ինչու չէ, ուրախացրել են իրեն:

Ալեքսանդր Բաբասյանը եւ Լիլիթն ամուսնացել են


“Թանկարժեք ու հիշվող նվերներ ենք ստացել թե' իմ ծնողների, թե' տիկնոջս ծնողների կողմից. ծնողներս նվիրել են երեք սենյականոց բնակարան, իսկ Լիլիթի ծնողները` երկու սենյականոց: Երկու բնակարանն էլ Կենտրոն համայնքում են: Բացի բնակարանից, կնոջս  ծնողներից “BMW X5” մակնիշի շքեղ ավտոմեքենա էլ եմ ստացել”,-BRAVO.am-ին պատմել է Ալեքսանդր Բաբասյանը` նշելով, որ շատ է ուրախացել նաեւ նկարիչ ընկերոջ մատուցած նվերից: 

Ալեքսանդր Բաբասյանը եւ Լիլիթն ամուսնացել են


Զույգի հարսանեկան ճանապարհորդության ուղեգիրը եւս նվեր է. նորապսակները դեռ երկմտում են Բոռա-Բոռա՞, թե՞ Դոմինիկյան Հանրապետություն գնալ.  “5-ից 7 օրվա ընթացքում կմեկնենք մեղրամսի”:

Սերիալային դերասանը նշել է, թե “Գեներալի աղջկա” շրջանակում իրեն երկու անգամ ամուսնացրած ռեժիսոր Ելենա Արշակյանը խոստովանել է, որ այս անգամ իր ընկերոջ հարսանիքին ներկա է լինելու որպես հյուր եւ իսկապես ուրախանալու է. “Լավ ժամանակ են անցկացրել բոլոր ներկաները”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Ալեքսանդր Բաբասյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW