×


Ալեքսանդր Բաբասյանի նվերը կնոջ 25-ամյակին եւ նրա չիրականացող երազանքը

Շնորհավորանքներ, անակնկալներ եւ, իհարկե, ցանկալի նվեր` երեկ Ալեքսանդր Բաբասյանի ընտանիքում ուրախ տրամադրություն է տիրել: Դերասանը կնոջ`Լիլիթի 25-ամյակը տոնի է վերածել: Երեկույթի հիշարժան պահերը լուսանկարել է BRAVO.am-ը:

Լիլիթ եւ Ալեքսանդր Բաբասյանները


«Կեսգիշերին Լիլիթի հետ զրուցելով մտանք «Մեր բակ»-ի հայտնի բակը, որտեղ մեզ էին սպասում մեր ընկերները… Լույսեր, հրավառություն` բարձր տրամադրությունն ապահովված էր: Հետո էլ երաժիշտների հետ մեր ուրախությունը շարունակեցինք մեր սրճարանում»,-պատմել է Ալեքսանդրն ու հավելել, որ կնոջը դուր է եկել անակնկալը, իսկ դա իր համար ամենակարեւորն է:

Լիլիթ Բաբասյանի 25-ամյակին


Դերասանն անսպասելի կերպով է մատուցել նաեւ հոբելյարի համար ցանկալի նվերը.«Երկուսով ճաշում էինք, երբ իմ աշխատողներից մեկին ասացի, որ նվերը բերի: Լիլիթն ուրախացավ, բայց տուփը բացելուն պես զարմացավ. այն դատարկ էր, իսկ հեռախոսը ես իմ ձեռքով նվիրեցի: Նվերներ անելիս կարեւորում եմ նաեւ ստացողին հետաքրքիր պահեր պարգեւելը»:

Ալեքսանդր եւ Լիլիթ Բաբասյանները


Լիլիթը նշել է, որ ամուսնու անակնկալները միշտ յուրահատուկ են եւ անկանխատեսելի: Պարզվում է` տորթի մոմերը փչելիս ամեն տարի նա նույն երազանքն է մտապահում.«Ցավոք, չի իրականանում: Այն է` երբեք չհիասթափվեմ, կյանքն ինձ չփոխի եւ մարդիկ ինձ չկոտրեն»:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին