“Բյուրոկրատ” գրախանութում երեկ կայացել է Ալինա Համբարձումյանի "Ничего не случается просто так"/“Nothing Happens Just Like That” առաջին գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա հյուրերը ստացել են հեղինակի կողմից մակագրված օրինակները, իսկ գրախանութում հնչում էր այն երաժշտությունը` դասականից մինչեւ փոփ, որի ներքո Ալինան գրել է պատմությունը:
Ալինա Համբարձումյանը
Փիլիսոփայական ռոմանտիկ պատմության հերոսուհիներից մեկը` Մաշան, ապրում է Ռուսաստանում` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, մյուսը` Ադրիանան, ապրում է 21-րդ դարում` Միացյալ Նահանգներում: Թե ինչն է կապում հերոսուհիներին, հեղինակը չի բացահայտում. խորհրդավոր պատմությունը կիմանանք միայն գիրքն ընթերցելուց հետո:
Սյուժեն շարադրված է երկու լեզվով` անգլերեն եւ ռուսերեն.“Քանի որ ռուսական կրթություն ունեմ, ինձ համար բարդ էր մտքերս շարադրել հայերեն, բայց սկսեցի գրել անգլերենով: Հետո ընկերներս նկատողություն արեցին, թե ինչու ռուսերեն չեմ գրել, ես էլ, հաշվի առնելով ապագա ընթերցողներիս ցանկությունը, երկու լեզվով տպագրեցի”:
Ալինա Համբարձումյանի "Ничего не случается просто так" գրքի շնորհանդեսին
Ալինա Համբարձումյանը որպես հեղինակ հանդես է գալիս Alin A անվամբ, ծնվել է Երեւանում, 2004-ից բնակվում է Շվեյցարիայում: Ավարտել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի երկրագիտության բաժինը: Ամուսնացած է շվեյցարացու հետ, ունի 12-ամյա դուստր` Էլիզա-Անահիտ անունով, տարվա ընթացքում մեկ-երկու անգամ այցելում է Հայաստան:
Ալինա Համբարձումյանը եւ Լուսինե Բադալյանը
Հեղինակը, չցանկանալով բացել բոլոր փակագծերը, այնուամենայնիվ, պատմել է գրքի ստեղծման պատմությունը: Նա գրելու ցանկություն միշտ է ունեցել, սակայն հստակ չի իմացել` ինչից սկսել.“Սկզբում մեկ շնչով գրեցի առաջին 30 էջը, բայց երբ ուղարկեցի ԱՄՆ` խմբագրելու, խորհուրդ տվեցին պատմությունը զարգացել, որովհետեւ տպագրելու համար էջերի ծավալը շատ քիչ էր: Հինգ տարվա ընթացքում գրել եմ երկու լեզվով: Այս պատմությունը համամարդկային է` ազգություն չի ճանաչում: Հուսով եմ` ընթերցողները կարդալուց հետո կկապվեն ինձ հետ. գրքի վերջում գրել եմ էլեկտրոնային հասցես: Արդեն աշխատում եմ երկրորդ գրքիս վրա եւ հաշվի կառնեմ ցանկացած կարծիք, խորհուրդ ու քննադատություն”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: