×


Ալինա Մարտիրոսյան.“Երկուսն էլ ինձ համար շատ թանկ նվերներ էին պատրաստել”

Այսօր հայկական մի շարք հեռուստասերիալներից հայտնի Ալինա Մարտիրոսյանի ծննդյան օրն է: Դերասանուհին դարձել է 36 տարեկան: BRAVO.am-ի հետ զրույցում հոբելյարը նշել է, որ այն մարդիկ, որոնց շնորհավորանքն իր համար կարեւոր է, արդեն հիշել ու շնորհավորել են:

Ալինա Մարտիրոսյանը


«Ուղիղ կեսգիշերից շնորհավորանքների տարափ է: Առաջին բարեմաղթանքն ու անակնկալը ընտանիքիս անդամների` տղայիս ու մայրիկիս կողմից է եղել: Նրանց հաջորդեց Ամերիկայում գտնվող եղբորս հեռախոսազանգն ու մեր ընտանիքի լավ բարեկամներից մեկի այցը, ով տորթ, ծաղիկներ ու նվեր էր պատրաստել ինձ համար»- պատմել է դերասանուհին:

Ալինա Մարտիրոսյանը` որդու հետ


Նրա փոխանցմամբ` հարազատները չեն սահմանափակվել ջերմ բարեմաղթանքներով. «Երկուսն էլ ինձ համար շատ թանկ նվերներ էին պատրաստել. մայրիկս հնաոճ ականջօղ էր գնել, տղաս` մատանի»:

Ալինա Մարտիրոսյանի 36-ամյակի նվերը


Ալինայից տեղեկացանք, որ տարեդարձի երեկոն տանն է անցկացնելու, իսկ թե տոնական տորթի մոմերը փչելիս ինչ երազանք է մտապահելու, գաղտնի պահեց, որ շուտ իրականանա:):

BRAVO.am-ը շնորհավորում է Ալինային եւ ամենայն բարիք մաղթում:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Ալինա Մարտիրոսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին