×


Ալինա Մարտիրոսյան.“Թող ներողություն խնդրեն ինձնից եւ Կոստյայից”

Այսօր լրատվամիջոցներում լուր է տարածվել, թե Ալինա Մարտիրոսյանը սիրավեպ ունի 25-ամյա երիտասարդի հետ: Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ իրեն զրպարտում են:

Ալինա Մարտիրոսյանը


“Եթե այդ լրատվական կայքը հերքում տպագրի, որտեղ ներողություն կխնդրի ինձնից եւ Կոստյայից եւ կնշի, որ ինչ հրապարակել է, սուտ է եւ հերյուրանք, այդ ժամանակ ես փաստաբանիս հետ կքննարկեմ ՝ սկսել դատական գործը, թե ոչ”,- ասել է Ալինան:

Ալինա Մարտիրոսյանը


Փաստաբան Գարիկ Գալիկյանն էլ նշել է, որ արդեն զբաղվում է այս գործով.“Այսօր ինձ հետ կապ է հաստատել նաեւ Կոնստանտինը եւ նշել, որ Ալինայի հետ սիրավեպ չկա  եւ չի կարող լինել: Նրանք պարզապես ընկերներ են: Այսօր շատ նորմալ է, երբ ընկերները միասին նկար են հրապարակում: Այդ նկարը հիմք ընդունել եւ զրպարտել մարդուն, ճիշտ չէ”:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/BRAVO.am/
Լուսանկարները՝ Ալինա Մարտիրոսյանի անձնական արխիվից եւ Վիգեն Մնոյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին