×


Ամուսնու անակնկալը Աննա Գեւորգյանի 31-ամյակին

Աննա Գեւորգյանը դարձել է 31 տարեկան: Հաղորդավարուհին BRAVO.am-ին հայտնել է, որ տարեդարձի առթիվ հաճելի անակնկալների է արժանացել ոչ միայն սիրելիի, այլեւ գործընկերների կողմից.«Քանի որ ծնունդս մոտ է մարտի 8-ին, ամուսնուս շնորհավորանքները սկսվում են ամսի 7-ից եւ շարունակվում մինչեւ 11-ը. ծաղիկներ, նվերներ, բացառիկ հոգատար եւ մեղմ վերաբերմունք` տոնական բոլոր օրերին»:

Աննա Գեւորգյանը` դստեր հետ


Հոբելյարը պատմել է, որ այս տարի որոշել էին ամուսնու հետ մեքենայով Բաթում ուղեւորվել եւ այնտեղ նշել տարեդարձը, սակայն գործընկերները պլանները փոխել են.«Անակնկալ խնջույք կազմակերպեցին` հետաքրքիր նվերներով, որոնք ուղարկել էին հայտնի մի շարք ապրանքանիշներ: Ընկերներիս մեծամասնությունը երկրում չլինելու պատճառով բացակայում էին, ոմանք էլ փոքր երեխա ունեին ու չկարողացան ուշ ժամի տնից դուրս գալ»:

Անակնկալները, սակայն, այսքանով չեն ավարտվել.«Ծնունդս աղջիկներով էինք նշում, եւ տորթի մոմերը փչելու պահին անսպասելիորեն Վլադը մեր մեծ աղջկա հետ ներս մտավ»,-ասել է նա:

Աննա Գեւորգյանի 31-ամյակի խնջույքին


Աննան որոշել է մտապահած երազանքը բացահայտել միայն այն ժամանակ, երբ կիրականանա.«Բացառիկ երջանկության տեր մարդ եմ, սիրում եմ կյանքն իր բոլոր համերով եւ գույներով»:

Տեսքտը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աննայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW