×


Ամուսնու անակնկալը Հռիփսիմե Ելինյանի 33-ամյակին եւ ապագա երեխայի անունը

Բարեմաղթանքների ու երջանիկ պահերի պակաս Հռիփսիմե Ելինյանն այսօր չի ունեցել: Կրկին մայրանալ պատրաստվող երգչուհին դարձել է 33 տարեկան: Նա BRAVO.am-ին հայտնել է, որ առաջինը շնորհավորել է ամուսինը` հումորիստ-դերասան Գրիգոր Դանիելյանը, եւ օծանելիք նվիրել:

Գրիգոր Դանիելյանը եւ Հռիփսիմե Ելինյանը


«Արդեն մեծ փորիկով եմ, այդ պատճառով այս տարի տրամադրված չէի տարեդարձս նշել, բայց ընկերուհիներս պնդեցին, որ պետք չէ տանը նստել: Որոշեցինք տոնել»,- ասել է հոբելյարն ու հավելել, որ ընկերուհիների հետ լավ ժամանակ են անցկացրել Երեւանի ռեստորաններից մեկում:

Հռիփսիմե Ելինյանի 33-ամյակի տորթը


Հռիփսիմեն այսօր աշխատանքի չի գնացել, որպեսզի սաներին նեղություն չտա, իսկ ամուսնու անակնկալից խուսափել չի հաջողվել.«Գրիգորը խորհրդանշական տորթ էր պատվիրել. յուրօրինակ էր, շատ հավանեցի: Այս տարեդարձս յուրահատուկ է ու տարբերվում է նախորդներից: Ամենաերջանիկ տարեդարձս է, քանի որ երկու ամիս անց լույս աշխարհ է գալու երկրորդ որդիս: Տորթի մոմերը փչելիս մտապահած բոլոր ցանկություններս ու երազանքներս ապագա երեխայիս հետ են կապված»,-ասել է երգչուհին: 

Ի դեպ, BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին առաջին անգամ բարձրաձայնել է նաեւ երկրորդ երեխայի անունը. իր եւ ամուսնու որոշմամբ` տղային կանվանակոչեն Ռոբերտո:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Հռիփսիմե Ելինյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին