×


Գոհար Ավետիսյանն ամուսնացել է

BRAVO.am-ը օրեր առաջ պատմել էր, որ մոսկվաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանը Երեւան է ժամանել՝ այստեղ նշելու իր կյանքի կարեւորագույն իրադարձություններից մեկը: Եվ ահա, այսօր մեյքափի հայտնի վարպետն ու ընտրյալը` Վահիկ Մարտիրոսյանը, Աստծո խորանի առջեւ միմյանց հավերժ սիրելու խոստում են տվել:

Գոհար Ավետիսյանն` ամուսնու հետ


Գոհարն «ինստագրամյան» իր էջում արդեն իսկ հրապարակել է հարսանեկան առաջին լուսանկարը, իսկ ավելի վաղ` կադրեր նախահարսանեկան աղջկական երեկույթից, որ տեղի է ունեցել երեկ` երեւանյան ժամանցի վայրերից մեկում:

Այսօր Գոհար Ավետիսյանի հարսանիքն է


Հիշեցնենք, ամիսներ առաջ Գոհարը սոցիալական ցանցերում իր բազմաթիվ հետեւողներին հայտնեց, որ բաժանվել է նախկին նշանածից, ամիսներ անց շտապեց կիսվել ուրախալի լուրով, որ գտել է իր երազանքների տղամարդուն եւ համաձայնել է դառնալ վերջինիս կինը: Եվ այսօր` նոյեմբերի 19-ին, նրանք ամուսնանում են:

Շնորհավորում ենք նորապսակներին` մաղթելով երկար տարիների համատեղ երջանիկ կյանք:

BRAVO.am
Լուսանկարները` Գոհար Ավետիսյանի «ինստագրամյան» էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին