×


Այսօր պարողներ Ասատուրի եւ Աննայի հարսանիքն է

Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում քիչ առաջ տեղի է ունեցել “Inter Dance” պարային համույթի գեղարվեստական ղեկավար Ասատուր Քալաշյանի եւ “Բարեկամություն” համույթի մենապարուհի Աննա Բաղդասարյանի պսակադրությունը: Պարողներն Աստծո խորանի առջեւ միմյանց հավերժ սիրելու խոստում են տվել, ինչին ականատես է եղել նաեւ BRAVO.am-ը:

Պարողներ Ասատուր Քալաշյանը եւ Աննա Բաղդասարյանը


Մեզ հետ զրույցում Ասատուրը նշել է, որ բավական երկար են սպասել այս օրվան.“Ընկերություն ենք արել շուրջ չորս տարի եւ վերջապես մեր լիարժեք երջանկության գագաթնակետին հասանք:)”:

Պարողներ Ասատուր Քալաշյանի եւ Աննա Բաղդասարյանի պսակադրությանը


Նորապսակները պատրաստվում են հյուրերի հետ, որոնց թվում են հարազատները, գործընկերներն ու մտերիմները, ուղեւորվել Երեւանի ռեստորանային համալիրներից մեկը` տոնելու իրենց միասնությունը:

Պարողներ Ասատուր Քալաշյանը եւ Աննա Բաղդասարյանը


BRAVO.am շնորհավորում է Ասատուր Քալաշյանին եւ Աննա Բաղդասարյանին` մաղթելով հարատեւ սեր եւ ամուր ընտանիք:):

BRAVO.am
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին