×


Անաիս Սարդարյանը 27-ամյակը նշել է առանձնահատուկ կերպով :)

Անաիս Սարդարյանը հուլիսի 1-ին դարձել է 27 տարեկան: “Շանթ”-ի “Խոպանի տեսություն” սիթքոմի դերասանուհին ծննդյան տարեդարձը նախ տորթով եւ շամպայնով մինչեւ լուսաբաց նշել է նկարահանման հրապարակում, այնուհետեւ գործընկերների եւ հարազատների հետ շարունակել է տոնել բացօթյա ռեստորանում:

Անաիս Սարդարյանի 27-ամյակի խնջույքին


Հոբելյարը BRAVO.am-ին հայտնել է, որ խնջույք կազմակերպելու մտադրություն չի ունեցել, սակայն իրավիճակը շտկել է մտերիմ ընկերը` դերասան Լեւս Դավթյանը` իր եւ հյուրերի համար ապահովելով ուրախ եւ անմոռանալի ժամանց.“Բնություն, կենդանիներ եւ ուրախություն. ընտրել էինք այնպիսի մի վայր, որը հետաքրքիր կլիներ հյուրերին՝ թե՛ մեծերին, թե՛ նրանց երեխաներին”:

Անաիս Սարդարյանը նշել է ծննդյան տարեդարձը


Դերասանուհու համար այս տարեդարձն առանձնահատուկ է եղել.“Վաղուց մայրիկիս հետ չէի նշել…Ինձ համար կարեւոր է այն մթնոլորտը, որն ապահովեցին մտերիմներս: Ճոխությունների սիրահար չեմ, եւ տոնական տորթը յուրահատուկ չի եղել. գնել եմ վերջին պահին”,-ասել է նա ու հավելել, որ բազմաթիվ նվերներ է ստացել` օծանելիք, պայուսակներ եւ, իհարկե, գումար.“Ընկերներիցս շատերն ընտրությունը թողել են իմ հայեցողությանը:)”:

Անաիս Սարդարյանը եւ Զառա Սահակյանը` որդու հետ


Ի դեպ, Անաիսն ինքն իրեն նվեր է արել դեռ մեկ ամիս առաջ` գնելով ավտոմեքենա, իսկ տորթի մոմերը փչելիս մտապահած երազանքը չի բարձրաձայնում` նշելով, որ այն անձնական է.“Աստծուց այս անգամ էլ խնդրել եմ այն, ինչ միշտ եմ խնդրել”: 

BRAVO.am-ը շնորհավորում է դերասանուհուն` մաղթելով մասնագիտական հաջողություններ եւ անձնական երջանկություն:):

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին