×


Անաիսի զոհողությունները, Անահիտի լոռեցու կերպարը եւ Մանանայի մտածմունքը

“Խոպանի տեսություն”` այսպես է կոչվում “Շանթ” հեռուստաընկերության նոր սիթքոմը, որում նկարահանվում են Անահիտ Կիրակոսյանը, Մանանա Գեւորգյանը, Անաիս Սարդարյանը եւ ուրիշներ: Հումորային նախագծի դերասանուհիները BRAVO.am-ին որոշ մանրամասներ են պատմել իրենց կերպարների մասին, որոնք ամեն օր հայտնվում են տարբեր իրավիճակներում:):

Մանանա Գեւորգյանը


Մանանա Գեւորգյան - Աշխեն

Մարմնավորում եմ երազանքներով ապրող Աշխենին, որն ամբողջ օրը մտածում է ամուսնության մասին, սակայն բոլոր տղաներին ծաղրում եւ քննադատում է: Այս կերպարը լիովին տարբերվում է իմ կերտած նախորդ հերոսից` Նիկայից, եւ բոլորովին նման չէ ինձ:

Անաիս Սարդարյան- Թինա

Հերոսուհիս չափազանց նորաձեւ, գլամուրային աղջիկ է, ով միշտ բարձրակրունկ կոշիկներով է եւ նորաձեւ զգեստով: Թե կերպարային ինչ զարգացումներ են լինելու, դժվարանում եմ ասել, քանի որ յուրաքանչյուր սերիա իր սկիզբն ու ավարտն ունի: Թինային բնորոշ է չամուսնացած աղջիկներին խորհուրդներ տալը, թե ինչպես գրավեն տղաների ուշադրությունը:

Անաիս Սարդարյանը


Իրականում շատ եմ տարբերվում այս կերպարից: Ամեն օր գտնվելով նկարահանման հրապարակում` երազում եմ ցածրակրունկ կոշիկների եւ գոնե մեկ օր առանց դիմահարդարման լինելու մասին: Ամեն ինչ անում ենք, որպեսզի հեռուստադիտողը հանգստյան օրերին կարողանա լիցքաթափվել եւ վայելել թեթեւ, հումորային հեռուստանախագիծ:

Անահիտ Կիրակոսյան-Հայարփի

Մարմնավորում եմ ուսանողուհու, որը Լոռիից տեղափոխվել է Երեւան եւ բնակվում է բարեկամների տանը: Բարբառով խոսող Հայարփին առաջին հայացքից միամիտ լոռեցու տպավորություն կթողնի, իսկ հետագայում պարզ կդառնա, որ նա այնքան էլ միամիտ չէ, նույնիսկ խորամանկ է:

Առաջին անգամ եմ հարազատ բարբառով խոսող կերպար մարմնավորում: Դերն առաջարկելիս հաշվի չէին առել, որ ինքս էլ լոռեցի եմ: Սիրում եմ կերպարս. Հայարփին հումորով է, բարի, միշտ ժպիտով է ասում անգամ ամենաահավոր բաները:

Անահիտ Կիրակոսյանը


Անահիտը մեզ հետ զրույցում անդրադարձել է նաեւ իր կերպարի շուրջ վերջերս ծավալված խոսակցություններին.“Ես հարգում եմ լոռեցիներին, ինքս լոռեցի եմ: Խնդիր չունեմ ինձ ծաղրելու, ուստի անհիմն են նման խոսակցությունները: Արդարանում են այն պարագայում, երբ հասկանում են, որ ինչ-որ հարցում մեղավոր են, բայց ես կարծում եմ` Հայարփիի կերպարը հումորային է, չափազանցություններով լի, բացի այդ, այն բարբառով, որով խոսում է հերոսուհիս, միայն Ալավերդու բարբառը չէ”:

Տեքստը`  Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Վահան Սուրենցի, Մանանայի եւ Անաիսի անձնական արխիվներից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին