×


Անահիտ Կիրակոսյանի ընտանեկան ուրախ նոր ֆոտոշարքը :)

Անահիտ Կիրակոսյանի ընտանիքում նախատոնական ուրախ տրամադրություն է: Նա ամուսնու եւ երեխաների հետ լուսանկարվել է նոր ֆոտոշարքում, որն առաջինը տրամադրել է BRAVO.am-ին: «Սիրում եմ, երբ միասին մի բան ենք անում, իսկ Նոր տարին ամենաընտանեկան տոնն է: Ի դեպ, մեր ընտանեկան առաջին ֆոտոշարքում էլ տարազներով ենք»,-մեզ հետ զրույցում պատմել է դերասանուհին:

Անահիտ Կիրակոսյանի ընտանիքը


Նրա խոսքով` երեխաներն արդեն նամակ են գրել Ձմեռ պապիկին.«Տղաս համոզված է, որ խաղալիք ավտոմեքենա է նվեր ստանալու:): Դեռ չգիտենք` տարեմուտին այստեղ կլինենք, թե ոչ, բայց հաստատ միասին ենք դիմավորելու: Չենք հասցրել զարդարել տոնածառը, ես եւ աղջիկներս ձեւավորում ենք նաեւ տունը: Բացի այդ, միասին որեւէ բան ենք պատրաստում. փոքր աղջիկս` Աննան, միշտ դիզայներական հետաքրքիր մտքեր է ունենում»:

Չնայած աշխատանքային խիտ գրաֆիկին` Անահիտն ավագ դստեր` Լաուրայի դասարանցիների հետ բեմադրել է «Մոխրոտը» ներկայացումը.«Ուզում եմ, որ դպրոցականները շփվեն թատերարվեստի հետ, փորձեն կերպարներ խաղալ: Բավական լավ են կերտել կերպարները եւ անհամբեր սպասում են իրենց ելույթին»:

Անահիտ Կիրակոսյանի ընտանիքը

Անահիտ Կիրակոսյանի ընտանիքը


Դերասանուհի-հաղորդավարուհու համար 2015-ը շատ արագ է անցել.«Չհասցրի աչքս թերթել, ու արդեն տարեվերջ է: Այս տարին էլ բուռն էր ու լեցուն աշխատանքով հեռուստատեսությունում եւ թատրոնում: Տարին կարեւորվեց եւ կհիշվի որպես Մեծ եղեռնի 100-ամյա տարելից. մենք հիշում ենք եւ պահանջում»:

2016-ից սպասելիքների մասին Անահիտը հետեւյալն է ասել.«Խնդրում եմ հնարավորություն զբաղվել սիրելի գործով, օգտակար լինել ընտանիքիս եւ ինձ հարազատ մարդկանց: Թող գալիք տարում կորուստներ չլինեն, խաղաղություն լինի եւ մարդիկ ժպտալու շատ առիթներ ունենան»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Սրապիոն Գեւորգյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW