×


Անահիտ Հարությունյան. “Ցավոք, մինչ օրս Հայաստանում նման աշխատանքները համարվում են համարձակ”

1.78 սմ հասակով մոդել Անահիտ Հարությունյանն այսօր նշում է ծննդյան 23-րդ տարեդարձը: Հոբելյարը BRAVO.am-ին տրամադրել է լուսանկարներ իր նոր ֆոտոշարքից, ինչպես նաեւ պատմել վերջին շրջանում իր կյանքում տեղի ունեցած գործնական եւ անձնական նորությունների մասին:

Անահիտ Հարությունյանը


-Բավական համարձակ նոր ֆոտոշարք ունեք: Ո՞ւմ մտահղացումն է:
 
-Նկարահանվել եմ օրեր առաջ: Գաղափարն իմն ու լուսանկարիչ Կարեն Դավթյանինն է: Լուսանկարներն երկուսիս երեւակայության արդյունքն են:

-Առհասարակ, ֆոտոշարք ստեղծելիս կերպարների վերաբերյալ Ձեր կարծիքը հայտնում եք:


-Իհարկե: Ըստ իս, հաջողված ֆոտոշարքի գրավականը լուսանկարչի եւ մոդելի պրոֆեսիոնալ փոխըմբռնումն է:

Անահիտ Հարությունյանը


-Հայաստանյան իրականությունում այսպիսի լուսանկարներ ունենալը համարձա՞կ քայլ է:Եթե այո, ապա ինչո՞ւ:

-Պրոֆեսիոնալ մոդելի համար նմանատիպ աշխատանքները չպետք է լինեն համարձակության չափանիշ: Ցավոք, մինչ օրս այստեղ նման աշխատանքները համարվում են համարձակ եւ, ինչ խոսք, արժանանում տարբեր կարծիքների: Մարդկանց մեծամասնությունը, հաշվի չառնելով ներկայացվող մասնագիտական պահանջները, կարող է սխալ գնահատական տալ նմանատիպ լուրջ աշխատանքին:
Մեր երկրում մոդելային գործունեությունը հոբբիի պես մի բան է, թեեւ այժմ որոշակի զարգացում դիտվում է:

-Ձեր աշխատանքում ո՞րն եք համարում ընդունելիի եւ անընդունելիի սահմանը:

-Քանի որ նորաձեւությունն արվեստ է, իսկ արվեստը չի ընդունում որեւէ սահմանափակում, չեմ փորձում իմ աշխատանքները սահմանափակել:

Անահիտ Հարությունյանը


-Նախորդ հարցազրույցի ժամանակ ասել էիք, որ արտերկրից գործնական առաջարկներ կան: Ի՞նչ փուլում է Ձեր կարիերան:


-Վերջին կես տարվա ընթացքում իմ կյանքում տեղի ունեցան անձնական եւ հոգեբանական կտրուկ փոփոխություններ, որոնք ինձ կանգնեցրին անսպասելի լուրջ ընտրության առջեւ: Այդ ամենը, անկեղծ ասած, ինձ շփոթեցրեց: Կարծում եմ` բոլորիս կյանքում էլ նման անսպասելի պահեր եղել են: Բայց չնայած այդ շփոթեցնող իրավիճակին` ես, այնուամենայնիվ, ընդունեցի Մոնակոյից Իլիան Ռաչովի առաջարկը եւ մասնակցեցի նրա կազմակերպած փակ ցուցադրությանը, որտեղ, ի դեպ, մեր տարածաշրջանը ներկայացնող միակ մոդելն էի:

-Սիրում եք ճանապարհորդել: Ինչո՞վ էր պայմանավորված նախորդ հանգստավայրի ընտրությունը:

-ճիշտ եք նկատել, ճամփորդելն իմ տարերքն է: Քանի որ շատ սիրում եմ նոր զգացողություններ, այդ իսկ պատճառով ինձ համար ամեն նոր երկիր մի նոր բացահայտում է: Վերջերս Բահամյան կղզիներում էի, իսկ վայրի ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ երբեւէ չէի եղել մյուս կիսագնդում եւ, իհարկե, հաճելի է ցուրտ միջավայրից հայտնվել արեւոտ եւ տաք ավազի վրա` օվկիանոսի ափին: Եվրոպական շատ երկրներում էլ եմ եղել: Փարիզն ինձ ամենաշատն է հոգեհարազատ:
 

Անահիտ Հարությունյանը


-Անձնական կյանքում փոփոխություն կա՞:

-Այս պահին իմ կողքին կա մեկը, ով ինձ համար լավ ընկեր է, իսկ շարունակությունը կերեւա ապագայում:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Դավթյանի եւ Անահիտ Հարությունյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին