×


Անահիտ Հարությունյանի եւ սիրելիի՝ խափանված ռոմանտիկ ուղեւորությունը

Անահիտ Հարությունյանը երեկ շնորհավորանքների, նվերների ու անակնկալների պակաս չի ունեցել, իսկ առիթը ծննդյան տարեդարձն էր: Մոդելը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ 25-ամյակը նախատեսել էր տոնել արտերկրում՝ սիրելիի հետ, սակայն որոշ հանգամանքներ խանգարել են:

Անահիտ Հարությունյանը


«Պլանավորել էինք միասին նշել՝ այնպես, ինչպես իրենն ենք նշել: Փաստաթղթերիս ձգձգման պատճառով այցը հետաձգվեց, այնպես որ, տարեդարձս տոնել եմ միայն ընտանիքիս անդամների հետ՝ տանը: Այդ իսկ պատճառով հյուրեր հրավիրված չէին»,-ասել է հոբելյարը եւ հավելել, որ սիրելիի հետ ուղեւորությունը տեղափոխել են մեկ այլ ամսաթիվ:

Խոսելով նվերներից` նա նշել է, որ թեեւ ոչինչ չէր ակնկալում, այնուամենայնիվ, դրանք շատ են եղել.«Երջանկությունը սիրում է լռություն: Սիրելիիցս ստացել եմ շատ շքեղ վարդերի զամբյուղ, իսկ նվերի մասին առայժմ կլռեմ, քանի որ ինքս չգիտեմ: Հետո կլուսաբանեմ»:

Անահիտ Հարությունյանը


Յուրաքանչյուր տարեդարձ յուրովի է տպավորել Անահիտին, սակայն ամենախենթը նա համարում է 1991 թվականի դեկտեմբերի 8-ը: Ինչպես ինքն է նշել, այդ օրը տեղափոխվեց իր համար անծանոթ ու նոր աշխարհ՝ ծնվեց:):

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Անահիտ Հարությունյանի արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին