×


Անահիտ Շահբազյան.“Չէի սպասում, որ երեխաներն ինձ այդքան ջերմ կընդունեն”

Արմավիրի մարզի երեխաներն օրերս մասնակցել են “Հայաստանի մանուկներ հիմնադրամ”-ի կազմակերպած “Երջանկության մոլորակ” տոնահանդեսին: Փոքրիկները Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի տարածքում ականատես են եղել իրենց ընկերների թատերական ներկայացումներին, ձեռագործ աշխատանքներին, ազգագրական երգ ու պարին, շախմատի խաղերին ու ձյուդոյի մարզումներին:

Անահիտ Շահբազյանը` միջոցառման մասնակիցների հետ


Մի քանի տարի շարունակ հիմնադրամի երեխայակենտրոն զարգացման ծրագրերի շրջանակում գյուղական համայնքների դպրոցներում գործում են արտադասարանական ծրագրեր, որոնց միջոցով երեխաները զարգացնում են ստեղծագործելու հմտությունները, նաեւ արվեստների ու արհեստների տիրապետումը: Խմբակների շարքում են թատրոնը, խեցեգործությունը, շախմատը, ազգագրությունը, գորգագործությունը, բասկետբոլը, երգչախումբը, կահույքագորությունը, լուսանկարչությունը եւ այլն:

“Հայաստանի մանուկներ հիմնադրամ”-ի կազմակերպած “Երջանկության մոլորակ” միջոցառմանը


Երեխաներին հյուրընկալվել էր նաեւ Անահիտ Շահբազյանը, որը նրանց համար հանպատրաստից երկու երգ է կատարել: Հայաստանի պետական ջազ նվագախմբի մեներգչուհին հիմնադրամի ընկերներից է, երկու տարի առաջ էլ առիթ է ունեցել երեխաներին հանդիպել Լեռնագոգի դպրոցում. “Չէի սպասում, որ այդքան ջերմ կընդունեն, տպավորված եմ լավ ընդունելությամբ: Ցավոք, ամպամած եղանակի պատճառով երկար չշփվեցինք, բայց խոստացա, որ երգիչ-ընկերներիս հետ կրկին կայցելեմ իրենց, որ տոնական եւ հիշարժան օր անցկացնենք”:

“Հայաստանի մանուկներ հիմնադրամ”-ի կազմակերպած “Երջանկության մոլորակ” միջոցառմանը


“Հայաստանի ձայնը 2” նախագծին մասնակցած երգչուհին BRAVO.am-ին տեղեկացրել է, որ այժմ “Traffic Jam” տրիոյի հետ հանդես է գալիս ակումբներում. “Արդեն չորս համերգ ունեցել ենք: Երգում ենք ոչ թե գումար աշխատելու, այլ մեր հոգու երաժշտությունը մատուցելու համար”:

Նշենք, որ “COAF” բարեգորական կազմակերպությունը նպատակ ունի բարձրացնել գյուղաբնակների կյանքի որակը: Ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի եւ Արագածոտնի մարզերի Բաղրամյանի ու Թալինի շրջանների 22 գյուղական համայնքների մոտ 30.000 բնակիչ:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է “Հայաստանի մանուկներ հիմնադրամ”-ը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW