×


Ում է նվիրված Անահիտ Սիմոնյանի նոր հավաքածուն

Անահիտ Սիմոնյանը նորություններ ունի ոչ միայն որպես դիզայներ, այլեւ երգչուհի: Նա BRAVO.am-ին պատմել է նոր հավաքածուի, երգերի, ամառային արձակուրդների հետ կապված պլանների մասին, եւ թե ինչպես է ամուսինը` Հայկոն, վերբերվում իր բազմազբաղությանը:

Անահիտ Սիմոնյանն Անահիտ աստվածուհուն նվիրված հավաքածու է ստեղծել


Այս շրջանում դիզայների ոգեշնչման աղբյուրն Անահիտ դիցուհին է, որին նվիրված հավաքածուն օրեր անց ներկայացված կլինի իր նորաձեւության տանը.«Ինձ ոգեւորել է այն հանգամանքը, որ կրում եմ Անահիտ աստվածուհու անունը, չէ որ նա համարվել է խոհեմության եւ պարկեշտության մայրը, մարդկանց սնուցող, ապրեցնող ու փառավորող աստվածուհին: Շատ ուրախ եմ, որ կարողացել եմ այդ մեծ տիկնոջը նվիրված հավաքածու ստեղծել»:

Անահիտը խոստովանել է, որ դիզայներությամբ զբաղվելու պատճառով փոքր-ինչ տուժել է երգչուհու իր կարիերան.«Այսօր երգարվեստում ոչ բոլոր են առաջվա պես տարվա ընթացքում մի քանի տեսահոլովակ նկարահանում: Ես էստրադային երգչուհի եմ, չեմ երգում մասնավոր միջոցառումներին, այսինքն՝ գումար չեմ վաստակում, այլ միայն ներդրումներ եմ անում, սակայն գոհ եմ, քանի որ ժամանակ առ ժամանակ կարողանում եմ զբաղվել իմ սիրելի հոբբիով»:

Անահիտ Սիմոնյանն Անահիտ աստվածուհուն նվիրված հավաքածու է ստեղծել


Մեր հարցին, թե ինչու մասնավոր միջոցառումներին չի երգում, նա պատասխանել է. «Ամուսինս այնքան էլ չի ընդունում դա, ինքս էլ ցանկություն չունեմ: Մասնավոր միջոցառումներին երգելու կարիքը չունեմ, թեեւ ես էլ, Հայկոն էլ նորմալ ենք վերաբերվում, որ շատ երգիչներ այդ ձեւով են գումար աշխատում»:

Առաջիկայում Անահիտը կներկայացնի երկու նոր երգ եւ տեսահոլովակ.«Մեկը հայերեն է, մյուսը՝ ռուսերեն: Վերջինն ինձ համար երգչուհի Իրադա Հաիթն է գրել, իսկ գործիքավորումը կատարել է Հայկոն: Հայալեզու երգի երաժշտությունը գրել է Արման Ղազարյանը, բառերն` Ավետ Բարսեղյանը, գործիքավորումը կրկին Հայկոն է արել»:

Հայկոն` որդու հետ


Երգչուհուց հետաքրքրվել ենք` արդյոք խիտ գրաֆիկի պատճառով բողոքներ չի ստանում ամուսնուց եւ որդուց.«Մենք ժամանակակից ընտանիք ենք. տղաս մանկապարտեզ է հաճախում, մենք էլ մեր աշխատանքն ենք անում: Հայկոն իմ զբաղվածությանն այլ կերպ է նայում` ուրախանում է, որ աշխույժ եմ, ուզում եմ հաջողություններ ունենալ եւ, ինչու չէ, գումար աշխատել»:

Անահիտը նշել է, որ ամառն իր համար աշխատելու հիանալի հնարավորություն է.«Այս եղանակին ավելի աշխույժ եմ լինում, քան ձմռանը: Իմ ամենասիրած ժամանակահատվածում կաշխատեմ, քանի որ շատ եմ սիրում աշխատել: Դեռ չենք ծրագրել, բայց կարծում եմ, կհասցնենք նաեւ հանգստի մեկնել»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Դիանա Բոստանջյանի եւ Անահիտի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին