×


Անահիտ Սիմոնյանը` “Հայաստանի ձայն”-ում Հայկոյի թիմում :)

Անահիտ Սիմոնյանն այժմ իր մասնակցությունն ունի “Հայաստանի ձայնը-2” նախագծում. երգչուհին BRAVO.am-ին հայտնել է, որ այսուհետեւ Հայկոյի եւ Շուշան Պետրոսյանի թիմերի մասնակիցների ոճաբանն է.“Մյուս մարզիչների` Քրիստինեի եւ Միքայել Պողոսյանի սաների ոճով կզբաղվի մեկ այլ դիզայներ: “Արմենիա TV”-ի առաջարկով “Մենամարտ” փուլից հետո մասնակիցների մի մասի հագուստը կտրամադրի իմ ատելյեն”:

Անահիտ Սիմոնյանը եւ Հայկոն


Նրա խոսքով` իր ժամանակի մեծ մասն այժմ աշխատանքին է նվիրում, իսկ Ամանորին ընդառաջ ատելյեում պատվերները շատացել են: Առնչվելով նորաձեւությանը` իր համար էլ հաճախ կարում է ամենաթրենդային զգեստները:

Երգչուհին նշում է, որ կարուձեւ սովորել է դեռ դպրոցական տարիներին, այժմ փորձում է ավելի հմտանալ այս գործում.“Չեմ խուսափում խանութներից պատրաստի հագուստ գնելուց, բայց սիրում եմ մեկ օրինակից կարված զգեստներ, որ իմանամ միայն ես ունեմ: Հետեւելով նորաձեւությանը` կարող եմ ասել` հիմա շատ ակտուալ են վանդակավոր ու գծավոր նախշերը, կաշվե իրերը, իսկ գույներից` կարմիրը, մուգ կապույտը, իհարկե, դասական դարձած սեւն ու սպիտակը”:

Անահիտ Սիմոնյանը


Անահիտ Սիմոնյանը հայտնել է, որ չի ցանկանում հրաժեշտ տալ բեմին եւ ժամանակ առ ժամանակ կներկայացնի նոր երգեր, որոնցից “Դու կյանքիցս առավել ես”-ի պրեմիերան օրերս էր.“Հավանելով Մանե Հակոբյանի հեղինակած գործերն` այս անգամ նրան առաջարկեցի ինձ համար երգ գրել, իսկ գործիքավորումն արել է Հայկոն: Մինչեւ տարեվերջ նաեւ կաշխատեմ տեսահոլովակ նկարահանել, բայց արդեն մեկ այլ երգի հիման վրա”:

Խոսելով ընտանիքի մասին` երգչուհի-դիզայները ընդգծել է, որ աշխատանքն ու երեխայի խնամքը համատեղելը բարդ չէ.“Փորձում եմ ամեն ինչ հասցնել, եթե ազատ ժամանակ եմ ունենում, ապա ընտանիքիս հետ եմ լինում: Արմանը մանկապարտեզ է հաճախում, մենք էլ ցերեկն աշխատանքի ենք լինում, իսկ երեկոյան երեխայի հետ ենք անցկացնում”:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի, Տուշո Բարսեղյանի եւ Անահիտ Սիմոնյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին