×


Անահիտ Սիմոնյանը, Մարիաննան, Արմինկան եւ այլ երգիչներ բարեգործական համերգ են տվել

Մայիսի 13-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում էին հավաքվել հայկական շոու- բիզնեսի ներկայացուցիչները: Սյուզան Մարգարյանը, Մարիաննան, Անահիտ Սիմոնյանը, Մարին, Արմինկան, Նարեկ Բավեյանը, Աիդա Սարգսյանը, Դալիթան, Լիդուշիկը, “Easy’’ պարային խումբը եւ այլ կատարողներ մասնակցել են “Նվիրիր կյանք” կազմակերպության նախաձեռնած բարեգործական համերգին:

Արմինկան, Մարին, Մարիաննան եւ Անահիտ Սիմոնյանը


Մի խումբ երիտասարդներ որոշել են օգնել իրենց ընկերուհուն` 18-ամյա Արփինե Հարությունյանին, որի մոտ քաղցկեղ է ախտորոշվել: Մինչ այս միջոցառումն էլ աղջկա ընկերները բարեգործական բազմաթիվ միջոցառումներ` համերգներ, ցուցահանդեսներ են իրականացրել  դրամահավաքի նպատակով:

Երկու մասից բաղկացած համերգի յուրաքանչյուր հատվածում 11-ական երգ է հնչել: “Որեւէ լավ գործ անելու համար մշտապես մասնակցում եմ նման համերգների, եթե Երեւանում եմ լինում: Երբ խոսքը որեւէ մեկի առողջությանն է վերաբերում, ամենաանսիրտ մարդն անգամ կցանկանա ձեռք մեկնել եւ օգնել: Այսօր էստրադային մեկ երգ կատարեցի` դանդաղ, ռոմանտիկ: Ֆիլհարմոնիայի դահլիճում խուսափում եմ 6/8 երգել’’,- BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Նարեկ Բավեյանը:

Անահիտ Սիմոնյանը եւ Դալիթան


Փետրվարից իրականացվող բարեգործական միջոցառումների շնորհիվ Արփինեի ընկերներին արդեն հաջողվել է հավաքել 4 միլիոնից ավելի դրամ: Աղջկան վիրահատել են, եւ  գումար է պահանջվում քիմիոթերապիայի կուրսերն ավարտելու համար: Հետագայում Արփինեն պետք է բժշկական հետազոտություն անցի արտասահմանում:

“Նվիրիր կյանք’’ ոչ պաշտոնական խմբի երիտասարդները, ինչպես նշել են, առաջիկայում կհամագործակցեն ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի կողմից հովհանավորվող “Նվիրիր կյանք’’ հիմնադրամի հետ:

Երգչուհի Արմինկան


Արփինե Հարությունյանին աջակցելու ցանկության դեպքում կարող եք կապվել ակցիայի կազմակերպիչ Լեոմ Շալեմի հետ՝ զանգահարելով 055 80 85 19  հեռախոսահամարով կամ գրելով  info2013@inbox.ru  էլեկտրոնային հասցեին: Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել  http:// arpine.do.am  կայքը կամ www.facebook.com/groups/arpine.harutyunyan/  “ֆեյսբուքյան” էջը:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Mana Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW