×


Անահիտ Սիմոնյանի «արցունքները»

«Աղջկա արցունքները»` այսպես է կոչվում Անահիտ Սիմոնյանի նոր երգը, որի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է երկուշաբթի: Երգի հեղինակը երգչուհու ամուսինն է՝ Հայկոն, խոսքերն Ավետ Բարսեղյանինն են, գործիքավորումը վստահվել է Նիկ Էգիբյանին, ով նաեւ ռեժիսորն է, իսկ մոնտաժն էլ անում է Արամայիս Հայրապետյանը:


Անահիտ Սիմոնյանը

«Մեղեդային երգ է, բավական երկար եմ սպասել այս աշխատանքիս, նույնիսկ հետ էի վարժվել երգելուց»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Անահիտը եւ հավելել.«Շատ ուրախ եմ, որ ի վերջո երկար սպասված տեսահոլովակս արդեն պատրաստ է: Նկարահանումները մեկ օրում ավարտեցինք»:


Անահիտ Սիմոնյանը

Տեսահոլովակի համար հագուստների մոդելավորմաբ զբաղվել է հենց երգչուհին. «Անկեղծ, շատ կարժ ժամանակ ունեի, բայց կարողացա հասցնել: Պետք է նաեւ առանձնացնեմ գլխիս զարդը, որը եւս ամբողջությամբ մեր նորաձեւության տան աշխատանքն է»:

Թե ինչպիսին կլինի հանրության արձագանքն իր նոր աշխատանքին, Անահիտը դժվարացել է պատասխանել` նշելով, որ շատ հուզված է եւ սպասում է պրեմիերային: Իսկ մինչ այդ առաջարկում ենք դիտել անոնսը:

Տեքստը՝ Ժենի Քոչարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Անահիտ Սիոմոնյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին