×


Անահիտ Սիմոնյանի` արաբական մոտիվներով 27-ամյակը :)

Անահիտ Սիմոնյանը երեկ` հունիսի 23-ին, դարձել է 27 տարեկան: Երգչուհի-դիզայները ծննդյան տարեդարձը նշել է արեւելյան մոտիվներով` ընկերուհիներին հրավիրելով Երեւանում գործող արաբական ակումբ-ռեստորան: Աղջկական խնջույքին ներկա են եղել Անուշիկ Ալավերդյանը, Էմմին, Նարինե Մկրտումյանը, Քնարիկ Զաքարյանը եւ ուրիշներ: Երեկոյի հետաքրքիր պահերը ֆիքսել է BRAVO.am-ի լուսանկարիչը:):

Անահիտ Սիմոնյանը դարձել է 27 տարեկան


“Կեսգիշերին Հայկոյի եւ մեր ընկերների հետ սրճարանում էինք, որտեղ էլ բարեմաղթանքներով սկսվեց ծննդյանս օրը: Իսկ առավոտյան Արմանը հայրիկի հետ մոտեցավ եւ ասաց.“Շնորհավոր, մամա”:)”,-մեզ հետ զրույցում պատմել է հոբելյարը` հավելելով, որ իրեն հաճելի նվերներ են մատուցել, սակայն սիրելի ամուսնուց ակնկալել է նոր երգ ստանալ:):

Անահիտ Սիմոնյանը նշել է ծննդյան տարեդարձը


Անահիտի առաջարկով հյուրերը երեկույթին ներկայացել են արեւելյան ոճի տարրեր պարունակող հանդերձներով.“Ինձ համար էլ համապատասխան զգեստ էի կարել: Սիրում եմ արեւելյան պարերը, երաժշտությունն ու խոհանոցը: Ինչպես Արմանի տարեդարձին, այս անգամ էլ Հայկոն ընկերների հետ այլ վայրում է նշել”:

Անահիտ Սիմոնյանը նշել է ծննդյան տարեդարձը


BRAVO.am-ը շնորհավորում է երգչուհուն` մաղթելով երջանկություն եւ նորանոր հաջողություններ:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW