×


Անահիտ Սիմոնյանն ու Հայկոն` մեկ շաբաթ մառախլապատ Ալբիոնում

BRAVO.am-ը տեղեկացրել էր, որ Անահիտ Սիմոնյանն ու Հայկոն Ամանորին Լոնդոնում ելույթ ունենալու առաջարկ են ստացել: Ամուսնական զույգը եւ Գրիշա Աղախանյանը 2013 թվականը դիմավորել են Մեծ Բրիտանիայում` մեկ շաբաթ մնալով մառախլապատ Ալբիոնում: Երգիչները Նոր տարվա գիշերն իրենց երգացանկի երգերը կատարել են հանդիսատեսի համար, նաեւ զբոսաշրջիկի կարգավիճակով շրջել Միացյալ Թագավորությունում:

“Ամեն ինչ գեղեցիկ էր ու յուրօրինակ, միայն մեր տղան էր պակասում”. Անահիտ Սիմոնյան


Անահիտ Սիմոնյանը մեզ հետ զրույցում կիսվել է իր ճամփորդական տպավորություններով ու նշել, որ այս Նոր տարին տարբերվել է նախորդներից. “Լոնդոնի ճարտարապետությունը, շենքերի դիզայնը, արձանները, ամանորյա շատ գեղեցիկ ձեւավորումը, բարեհամբույր մարդիկ ստիպում են, որ նորից վերադառնաս: Ասում են` բրիտանացիները սառն են, քանի որ ես էլ եմ իմ բնույթով այդպիսին, այնտեղ ինձ հարմարավետ էի զգում: Ամեն ինչ գեղեցիկ էր ու յուրօրինակ, միայն մեր տղան էր պակասում”:

Հայկոն, Անահիտ Սիմոնյանը, Գրիշա Աղախանյանը Լոնդոնում


25-ամյա երգչուհին Լոնդոն ոտք դնելուց հետո սիրահարվել է այդ քաղաքին ու նորից վերադառնալու ցանկություն ունի. “Ես ամեն ինչ անելու եմ, որ մեր երեխան այնտեղ ուսում ստանա: Որոշել ենք կրկին մեկնել արդեն երկար ժամանակով, որպեսզի ողջ քաղաքն ուսումնասիրենք: Անպայման Արմանին էլ կտանենք”:

Երգիչները նաեւ այցելել են Մեծ Բրիտանիայի թագուհու թանգարանը. “Ուսումնասիրում էինք նրա նկարները, գրքերը, արձանները: Նաեւ հանդիպեցինք մի տատիկի, որը նման էր թագուհուն: Բոլորն իր հետ նկարվում էին, բայց թագուհին չէր, հասարակ տատիկ էր. դուրս գալուց հետո նստեց ավտոբուս եւ գնաց:)”:

Անահիտ Սիմոնյանն ու Հայկոն Լոնդոնում


Անահիտը վերադարձել է ոչ միայն դրական տպավորություններով, այլեւ հուշանվերներով. “Շատ իրեր ենք բերել` սկսած նկարներից, սառնարանի մագնիսներից մինչեւ խաղալիքներ երեխայի համար:)”:

Երգչուհին հավելել է, որ վերադարձից հետո ինքն էլ, Հայկոն էլ կներկայացնեն նոր երգեր, բացի այդ, այժմ զբաղվում է իր հագուստի խանութի բացման աշխատանքներով, որը նախատեսում է իրականացնել այս տարվա ընթացքում:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Անահիտ Սիմոնյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին