×


Անահիտը, Նարեկը, Իռենը, Վահագնը եւ այլք` Գաբիի “Երանի” տեսահոլովակի շնորհանդեսին

Գաբրիելլա Գալոյանը, նույն ինքը` երգչուհի Գաբին, երեկ գործընկերներին եւ մտերիմներին հրավիրել էր Երեւանի բացօթյա սրճարաններից մեկը` մասնակցելու իր “Երանի” երգի տեսահոլովակի շնորհանդեսին: Միջոցառմանը ներկա էին Անահիտ Շահբազյանը, Նարեկ Մակարյանը, Գայա Արզումանյանը, Սոնա Շահգելդյանը, Վահագն Գրիգորյանը, Իռեն Ուլիխանովան եւ ուրիշներ:

Գաբին


Տեսահոլովակի օպերատորն ու ռեժիսորը Կարեն Ստեփանյանն է(K.S), երգչուհու ոճով ու զգեստներով զբաղվել է Արփինե Կոշտոյանը.“Մի կերպարում ինքնավստահ լեդի եմ, մյուսում` փխրուն աղջիկ, ով փոշմանել է իր սխալի համար”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Գաբին ու հավելել.“Երգը մի աղջկա մասին է, ով զղջում է սիրելիին կորցնելու համար: Երանի կարողանայինք վերադարձնել մեր ապրած լավ պահերը”:

Վահագն Գրիգորյանը եւ Իռեն Ուլիխանովան


Նա այս շրջանում հանդես է գալիս Երեւանի ակումբներից մեկում, պրոդյուսեր չունի.“Այս տեսահոլովակը նկարելու գումարն էլ երգելով եմ աշխատել. շատ դժվար է, բայց հնարավոր է: Նկարահանման վայրը ես եմ ընտրել, մյուս հարցերով զբաղվել են մասնագետները: Շնորհակալ եմ հյուրերիս, որ ինձ համար կարեւոր օրը կողքիս էին, հանդիսատեսի գնահատականն էլ կիմանամ արձագանքներից ու մեկնաբանություններից”:

Անահիտ Շահբազյանը


Գաբիի փոխանցմամբ` իր ամենամեծ քննադատը մայրն է.“Ցանկացած հարցում սարսափում եմ մայրիկիս արձագանքից: Նա տեսահոլովակս չէր դիտել եւ շնորհանդեսին ցուցադրության ժամանակ գլուխը թեքել էր, որ բացասական կողմերը չնկատի եւ դիտողություններ չանի: Անկեղծ ասած` ես էլ վերջնական տարբերակը հանդիսատեսի հետ դիտեցի:)”:

BRAVO.am
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին