×


Անաստասիա Վոլոչկովայի երեւանյան համերգն ու տաքարյուն հայերը :)

Երեւանում երեկ կայացել է բալերինա Անաստասիա Վոլոչկովայի համերգը: Ռուսաստանի վաստակավոր արտիստուհին “Արամ Խաչատրյան” համերգասրահում իր խմբի հետ երգել ու պարել է հայ հանդիսատեսի համար, որոնց թվում է եղել նաեւ Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Անաստասիա Վոլոչկովայի երեւանյան համերգին


Համերգից հետո “Թվիթեր”-ի իր էջում նա գրել է, որ բազմաթիվ ծաղիկներ է ստացել հայ երկրպագուներից, նշել է, թե հայ տղամարդիկ տաքարյուն են, ինչպես նաեւ հրապարակել է ստորեւ ներկայացված լուսանկարը` տեղեկացնելով, որ հանդիպել է Երեւանի քաղաքապետին:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Անաստասիա Վոլոչկովան


Տարոն Մարգարյանի հրավերով Երեւանի քաղաքապետարանում բալետի անվանի պարուհի Անաստասիա Վոլոչկովային հյուրընկալելու մասին տեղեկություն է տարածել նաեւ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

“Մեզ համար իսկապես հաճելի է մայրաքաղաքի օրվա տոնական միջոցառումներից անմիջապես հետո հյուրընկալել Ձեզ մեր հնամենի քաղաքում, ինչը, վստահ եմ, նաեւ Ձեզ համար է լավ առիթ զգալու տոնական Երեւանի շունչը: Կարծում եմ` արդեն հասցրել եք հմայվել Երեւանի գեղեցկությամբ”,- նշել է Տարոն Մարգարյանը:

Անաստասիա Վոլոչկովայի երեւանյան համերգին


Անաստասիա Վոլոչկովան էլ իր հերթին նկատել է, որ ջերմ ընդունելության է արժանացել հայ հանդիսատեսի կողմից. “Երեւանը շատ է գեղեցկացել, ինչի համար ի սրտե ուրախ եմ, քանի որ ինձ համարում եմ հայ ժողովրդի լավ բարեկամ: Ավելին, ունենալով  հայ շատ ընկերներ, ես այստեղ ինձ բնավ օտար չեմ զգում եւ հնարավորության դեպքում կկամենայի ավելի հաճախ այցելել Ձեր հրաշալի երկիր”:

Ռուս բալերինան Երեւանի քաղաքապետի հետ քննարկել է նաեւ մոտ ապագայում Երեւանի խորեոգրաֆիկ ուսումնարանի պատանիների համար վարպետության դաս կազմակերպելու հնարավորությունը: 

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/, Անաստասիա Վոլոչկովայի “Թվիթեր”-ի էջից եւ Yerevan.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW