31-ամյա վավերագրական լուսանկարիչ Անաստասիա Թեյլոր-Լինդը արժանացել է միջազգային հեղինակավոր մրցանակի` “Ազգային արգանդ. բեյբի-բում Լեռնային Ղարաբաղում’’ ֆոտոնախագծի համար, որը նախաձեռնել է Սանտա-Ֆե քաղաքի լուսանկարիչների կազմակերպությունը:
“Ազգային արգանդ. բեյբի-բում Լեռնային Ղարաբաղում’’ նախագծի շրջանակում արված լուսանկարներից
Ֆոտոլրագրողի աշխատանքներում ներկայացված է Արցախում ծնելիության խթանման պետական ծրագիրը, որի համաձայն՝ նորապսակներին դրամական նպաստներ են տրամադրվում յուրաքանչյուր նորածին երեխայի համար` տարածաշրջանի դեմոգրաֆիկ կայուն զարգացումն ապահովելու նպատակով:
Այս ֆոտոշարքում ծագումով անգլուհի եւ շվեդուհի լուսանկարիչը շոշափել է համընդհանուր՝ բոլորին վերաբերող խնդիրներ: Նախագիծն իրականացնելու համար Անաստասիան կարժանանա 10.000 դոլար պարգեւավճարի, իսկ լուսանկարները կցուցադրվեն Սանտա-Ֆեում եւ Նյու-Մեքսիկոյում:
“Ազգային արգանդ. բեյբի-բում Լեռնային Ղարաբաղում’’ նախագծի շրջանակում արված լուսանկարներից
Անաստասիա Թեյլոր-Լինդի “Ազգային արգանդ. բեյբի-բում Լեռնային Ղարաբաղում’’ նախագծի շրջանակում արված լուսանկարներն առաջարկում ենք դիտել ստորեւ, իսկ մեկնաբանությունների հատվածում կկարդանք ֆոտոշարքի մասին ձեր կարծիքները:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը`www.anastasiataylorlind.com


×
15,752






