×


“Անավարտը” ներկայացվել է Երեւանում

“Անավարտ”. այսպես է կոչվում ժամանակակից պարային ներկայացումը, որը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության շնորհիվ օրերս Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի բեմում համախմբել էր Միացյալ Նահանգներից “Դեյվիդ Դորֆման Դենս”, Հայաստանից “Արինա Արարատյան” պարի թատրոնների եւ Թուրքիայից “Քորհան Բաշարան” համույթի պարողներին:  

"Անավարտ" պարային ներկայացման երեւանյան պրեմիերային


Բեմադրության պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի օգոստոսին` Նյու Յորքի Բրուքլինյան երաժշտական ակադեմիայում, իսկ առաջիկայում խումբը պարային այս ներկայացմամբ հանդես կգա նաեւ Ստամբուլում: “Անավարտ”-ը ցավի, պատասխանատվության եւ ըմբռնման մասին է:

"Անավարտ" պարային ներկայացման երեւանյան պրեմիերային


Պարողները հուզական շփման մեջ են մտնում հանդիսատեսի հետ` նրանց դարձնելով ներկայացման մասնակիցը: Հատկանշական է, որ ներկայացումն ընթանում է հայ, ամերիկացի եւ թուրք երաժիշտների կենդանի նվագակցության ներքո:

"Անավարտ" պարային ներկայացման երեւանյան պրեմիերային


“Ուզում եմ կսմթել ինքս ինձ, որ համոզվեմ` այս ամենը երազ չէ: Սա իսկապես իրականություն դարձած երազանք է”,-բեմադրության երեւանյան պրեմիերայից հետո ասել է “Դեյվիդ Դորֆման Դենս” պարի թատրոնի գեղարվեստական ղեկավար Դեյվիդ Դորֆմանը:

Նշենք, որ բեմադրության հայ մասնակիցներն են պարողներ Դավիթ Գրիգորյանը, Կարեն Խաչատրյանը եւ Ֆրիդա Յորքը:

Տեքստը` Լենա Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին