×


Անատի Սաքանյան.«Չեմ մերկանա եւ չեմ համբուրվի…»

Հարաբերական դադարից հետո Անատի Սաքանյանը կրկին կներկայանա հեռուստադիտողին, այս անգամ ATV-ի «Քարե դարդ» հումորային նախագծի շրջանակում, իսկ մինչ այդ նա անկեղծ զրուցել է BRAVO.am-ի հետ եւ լուսանկարվել մեր նոր ֆոտոշարքում:

Անատի Սաքանյանը


«Տուն գնալ չեմ ուզում…»

Անատիի խոսքով` սիթքոմի նկարահանման հրապարակում ջերմ մթնոլորտ է տիրում.«Մեր անձնակազմն ասես մի մեծ ընտանիք լինի, ինչի շնորհիվ անգամ երկարատեւ աշխատանքից հետո տուն գնալ չեմ ուզում: Հաճախ իմ տեսարանների նկարահանումից հետո կարող եմ ժամերով մնալ եւ հետեւել խաղընկերներիս նկարահանումներին»:

Նա, սիրելով դերասանի աշխատանքը, աչքաթող չի անում նաեւ իր առաջին մասնագիտությունը.«Դիմահարդար եմ: Տարիներ առաջ գեղեցկության սրահ ունեի, որը ծրագրում եմ վերաբացել: Բացի այդ, առաջարկ ունեմ մեկնել Մոսկվա եւ այնտեղ աշխատել: Այս հարցերը դեռեւս քննարկման փուլում են, հստակ ոչինչ չեմ որոշել. ամեն ինչ ժամանակը ցույց կտա»:

«Չարացել են»

Անատին սիրում է կարծրատիպեր կոտրել, սակայն միտում չունի սկանդալային կերպար ստեղծել.«Անում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս. եթե կարծեմ, որ տվյալ զգեստն ինձ չի սազում, անգամ եթե հիացական խոսքեր լսեմ, չեմ կրի: Որեւէ բան անելիս հաշվի եմ առնում միայն ծնողներիս եւ այն մեկի կարծիքը, որի մասին չեմ ցանկանա խոսել, իսկ մյուսների որակումներին ուշադրություն չեմ դարձնում, քանի որ մեր օրերում մարդիկ շատ են չարացել»:

Անատի Սաքանյանը


Մերկության պատրանք

Սկզբունքները նրա համար եւս կարեւոր են.«Բազմիցս հրաժարվել եմ անգամ գլխավոր դերերից, իսկ պատճառը բաց տեսարաններն էին: Երբեք չեմ մերկանա եւ չեմ համբուրվի տեսախցիկի առջեւ: Եղել է դեպք, երբ իրականում հագուստով եմ եղել, պարզապես ճիշտ կադրերի շնորհիվ մերկության պատրանք ենք ստեղծել»:

Ամուսին եւ երեխաներ

Զարգացած, կիրթ, ազնիվ եւ ժամանակակից` տղամարդու հենց այս հատկանիշներն է կարեւորում Անատին.«Պետք է մեր հայացքները համընկնեն: Ինձ համար կարեւոր չէ տղամարդու ֆինանսական ապահովությունը, ավելին, սիրում եմ, երբ նորաստեղծ ընտանիքում զույգն ամեն բան զրոյից է կառուցում եւ ստեղծում: Առանց ստի հարաբերություններ եմ պատկերացնում»:

Նա իրեն լիովին պատկերացնում է մայրիկի կարգավիճակում.«Արդեն մտածում եմ ընտանիք կազմել, բալիկներ ունենալ, հոգ տանել ամուսնուս եւ երեխաներիս մասին: Իհարկե, որպես կին, շատ եմ սիրում, երբ իմ մասին հոգ են տանում, բայց դա նրանից է, որ ինքս էլ շատ նվիրվող եւ հոգատար եմ»:

Անատի Սաքանյանը


Ախ, այդ խանդը…

Պարզվում է` Անատին չափազանց խանդոտ է.«Դա իմ միակ թերությունն է: Ընդ որում, խանդում եմ բոլորին, ում սիրում եմ՝ սկսած ընկերներիցս, հարազատներիցս, մինչեւ սիրելիս»: Մեր այն նկատառմանը, թե ինչպես է վերաբերվում, երբ իրեն են խանդում, պատասխանել է.«Կարծում եմ` ես այնքան եմ խանդում, որ մյուսներինը չեմ նկատում»:

Խոհանոցում 

Ի դեպ, նա մեզ հետ զրույցում նշել է, որ, ի զարմանս շատերի, լավ խոհարարուհի է.«Ընկերներս, հարազատներս վաղուց համոզվել են դրանում:  Պատրաստում եմ բացառապես ամեն բան, անգամ մեկ-մեկ կատակում եմ, որ ցանկանամ, խաշ էլ կպատրաստեմ:)»:

Ընտրություն

Կարիերայի եւ ընտանիքի միջեւ ընտրություն կատարելիս Անատին ոչ մի վայրկյան չի մտածի.«Չեմ կարծում, թե նման իրավիճակ կլինի իմ կյանքում, բայց, բնականաբար, կընտրեմ ընտանիքը»:

Տեքստը` Անուշիկ Մելքոնյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Զգեստը` Ալիսա Հարությունյանի
Դիմահարդարումը` Միրանդա Դալլաքյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին