×


Անատի Սաքանյանի 24-ամյակի խնջույքն ու Տաթեւիկի անակնկալը :)

Անատի Սաքանյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Քարե դարդ» սիթքոմում, երեկ դարձել է 24 տարեկան: Նա ծննդյան տարեդարձը մտերիմների հետ նշել է Երեւանի ժամանցի վայրերից մեկում, իսկ երեկոյի հիշարժան պահերը ֆիքսել է BRAVO.am-ի լուսանկարիչը:

Անատի Սաքանյանը դարձել է 24 տարեկան


Մեզ հետ զրույցում հոբելյարն ասել է, որ կեսգիշերին իրեն հաճելի անակնկալ է մատուցել Տաթեւիկ Ադումյանը.«Առաջինը ծնողներս շնորհավորեցին, ինչից հետո իսկական խառնաշփոթ առաջացավ, երբ Տաթեւիկը 24 փուչիկով, տոնական տորթով եւ մի քանի շամպայնով եկավ մեր տուն: Հետո նրան միացան նաեւ մյուս ընկերներս, հարեւաններս, ու մինչեւ լույս միասին նշեցինք»:

Անատին տորթն ու խնջույքի մյուս պարագաներն ընտրել էր սեւի եւ վարդագույնի համադրությամբ. «Տոնական սեղանն ինքս էի ձեւավորել: Դիմահարդարման եւ զգեստիս ընտրության հարցում եւս հաշվի էի առել վերոնշյալ գույները: Երեկոն իսկապես շատ ուրախ անցավ, հատկապես, երբ ընկերուհիներս ներկայացրին հատուկ ինձ համար իրենց բեմադրած գեղեցիկ պարը: Հաճելի է մտածել, որ նախապես պատրաստվել էին»:

Անատի Սաքանյանը եւ Տաթեւիկ Ադումյանը


Հարցին, թե ինչպիսին էր իր համար նախորդ տարին եւ ինչ է նախատեսում 2016-ի համար, Անատին պատասխանել է.«Ինձ համար պասիվ շրջան էր, իսկ այս տարի նախատեսում եմ շատ աշխատել: Մի շարք ծրագրեր ունեմ, որոնց մասին դեռ չեմ խոսի: Նաեւ ուզում եմ այս տարի շատ ճամփորդել»:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ երազանք է մտապահել տորթի մոմերը փչելիս.«Ամեն տարի նույն երազանքն եմ պահում. ուզում եմ` ծնողներս միշտ առողջ լինեն, որպեսզի իմ կողքին լինեն, իսկ նյութական ցանկություններիս իրականացմանը կփորձեմ ինքս հասնել: Ես Աստծուն միշտ խնդրում եմ այն, ինչն իմ ձեռքերում չէ»:

Անատի Սաքանյանը


Անատին նշել է, որ տպավորված է երկրպագուների ուշադրությունից.«Բազում նամակներ եւ զանգեր եմ ստացել եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել: Ես իսկապես շոյված եմ այդքան ջերմությունից: Նաեւ շնորհակալ եմ իմ գաղտնի երկրպագուներին, ովքեր թեկուզ անանուն, բայց նվերներ եւ ծաղիկներ էին ուղարկել»:

Տեքստը` Անուշիկ Մելքոնյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW