×


Անատի Սաքանյանի պսակադրությունն ու սպասվելիք մեղրամիսը Մալդիվներում :)

Հայկական սերիալներից հայտնի Անատի Սաքանյանն ու սիրելին՝ Էդգարը, երեկ միմյանց հավերժ սիրելու խոստում են տվել Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում եւ փոխանակվել ամուսնական մատանիներով: Կյանքի կարեւորագույն քայլի մասին նա առաջինը պատմել է BRAVO.am-ին, նաեւ տեղեկացրել, թե ինչու հարսի ճերմակ զգեստ չի կրել:

Անատի Սաքանյանն ամուսնացել է


«Նշանադրվել եմ Ամանորի գիշերը: Երեկ պետք է նշեինք Տեառնընդառաջը, որոշեցինք նաեւ պսակադրվել, երեկոյան էլ մտերիմների ու հարազատների հետ տոնեցինք մեր ամուսնությունը: Ցավոք, երկրում չլինելու պատճառով հավաքույթին չկարողացավ մասնակցել մտերիմ ընկերուհիներիցս Մարիամ Մելիքյանը»,-ասել է նորահարսիկը:

Անատին տեղեկացրել է, որ հարսնաքույր չի ունեցել, իսկ ամուսնացել են ամուսնու ընկերոջ քավորությամբ:  

Անատի Սաքանյանն ամուսնացել է


Պարզվում է՝ Անատին նախընտրել է ճերմակ զգեստով հարսանիքն իրականացնել ամուսնական ճամփորդության ժամանակ՝ Մալդիվյան կղզիներում: Թե երբ զույգը կմեկնի մեղրամսի, կախված է Անատիի նկարահանումների գրաֆիկից: 

BRAVO.am-ը շնորհավորում է զույգին եւ երջանկություն մաղթում:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անատի Սաքանյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին