×


Անդո.«Դժվար է պահպանել ընտանիքը»

Անդրանիկ Հարությունյանի եւ Մերի Հովհաննիսյանի հարսանիքից 5 տարի է անցել: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանն ասել է, որ ժամանակը բավական արագ է անցել.«Աղջկաս՝ Էլենի, մեծանալով եմ հասկանում, որ տարիներն անցնում են: Միշտ հիշում եմ մեր հարսանիքի ամենահետաքրքիր դրվագները. օրինակ` ինչպես էի ծնողներիս հրավիրատոմս ուղարկել: Ի դեպ, մեր հարսանիքին մեծահասակներ չեն եղել, ամենամեծերը ծնողներս էին ու Արա Երնջակյանը: Միշտ կատակում եմ, որ բարեկամներից միայն մաման ու պապան էին եկել, մյուսներն իմ ընկերներն էին, թատրոնի անձնակազմն ու շոու բիզնեսի ներկայացուցիչներ»:

Անդրանիկ Հարությունյանը` կնոջ հետ


Անդոն համոզվել է, որ այժմ դժվար է լավ ընտանիք ունենալը.«Ամուսնանում են ու մի քանի օրից բաժանվում: Դժվար է բոլոր խոչընդոտները հաղթահարել ու պահպանել ընտանիքը: Պետք է մտածել, որ լավ է լինելու, ինչպես մեր երկրի դեպքում ենք մտածում, չէ՞ որ ընտանիքն էլ մի փոքրիկ երկիր է: Մենք փորձում ենք ճիշտ կառավարել մեր ընտանիքը, հետաքրքիր լուծումներ ենք առաջարկում, աշխատավարձերն ենք բարձրացնում:): Մեր տան ժողովուրդն էլ Էլենն է, ով երբեք խանութներում ցույց չի անում. միշտ տանն է ասում իր ուզածը:)»:

Հումորիստ-դերասանն այս տարի հոբելյանի առթիվ մեկ օր ուշացումով է շնորհավորել կնոջն ու հանձնել նախապես պատրաստած նվերը.«Երեկ ամբողջ օրը նկարահանման ու ներկայացման եմ եկել: Չէի ցանկանա պատմել, թե ինչ եմ նվիրել, բայց նշեմ, որ դեռ սպասում եմ փոխադարձ նվերի:)»:

Անդրանիկ Հարությունյանի կնոջ տարեդարձին


Նրանից հետաքրքրվել ենք նաեւ՝ արդյոք չեն ցանկանում Էլենին քույրիկ կամ եղբայր պարգեւել.«Իհարկե, շատ ենք ուզում: Լավ կլինի` երկրորդ երեխան հակառակ սեռի լինի: Տղա ունենալն իմ պարտականությունն է, քանի որ եղբայրս արդեն 3 աղջիկ ունի:): Իրականում, կուզեի շատ բալիկներ ունենալ. պապայենք 10 երեխա են, ու ամեն հավաքույթ շատ հետաքրքիր է անցնում հարազատների միջավայրում: Բայց այս երկրում ու այս պայմաններում դա մի քիչ դժվար է»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի արխիվից 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին