×


Անդոյի դստեր 3-ամյակի խնջույքն ու Լիդուշիկի նվերը :)

Հումորիստ Անդրանիկ Հարությունյանի դուստրը` Էլենը, օրերս դարձել է  3 տարեկան: Տարեդարձի կապակցությամբ փոքրիկի ծնողները Երեւանի մանկական սրճարաններից մեկում խնջույք են կազմակերպել` հրավիրելով բարեկամներին ու ընկերներին:

Անդոն` կնոջ եւ դստեր հետ


Կամերային թատրոնի դերասանի կինը` Մերին,  BRAVO.am-ին ասել է, որ դուստրն անմիջական մասնակցություն է ունեցել ծննդյան տոնի կազմակերպչական աշխատանքներին. «Ամեն բան Էլենիս ցանկությամբ ենք արել: Այս տարի ինքն է որոշել` ինչ զգեստ հագնել, ինչ տորթ պատվիրել: Իր ցանկությամբ՝ այդ օրը արքայադստեր կերպարում էր:)»:

Արմեն Վարդանյանը` Անդոյի դստեր հետ


Մերիի փոխանցմամբ` օրը հիանալի է անցել, բոլոր հյուրերը մի լավ ուրախացել են: Հումորիստի կինը ներկաներին հաճելի անակնկալներ է մատուցել. «Մուտքի մոտ Էլենիս նկարով մեծ ֆոտոստենդ էի տեղադրել, որի մասին անգամ Անդոն չգիտեր:): Իսկ նվերները հիմնականում եղել են ոսկյա զարդեր»:

Լիդուշիկն` Անդոյի դստեր հետ


Լիդուշիկն էլ իրականացրել է Էլենի ցանկությունը` նրա հետ երգելով «Ծնունդդ շնորհավոր» երգը.«Նա իր այդ երգն աղջկաս մեկամյակին էր նվիրել, եւ այդ օրվանից մենք մշտապես լսում ենք այն: Էլենս բառերն անգիր գիտի, եւ այս անգամ միասին երգեցին. փոքրիկս շատ ոգեւորված էր»:

Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները տրամադրել է Մերի Հարությունյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին