×


Անդոն դստեր 4-ամյակը տոնի է վերածել

Անդրանիկ Հարությունյանի դուստրը` Էլենը, երեկ դարձել է 4 տարեկան: Աղջնակի տարեդարձը դերասանը կազմակերպել էր Երեւանի մանկական սրճարաններից մեկում, խնջույքի հյուրերին կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:

Անդոն՝ կնոջ եւ դստեր հետ


Անդոն նշել է, որ լավ ժամանակ են անցկացրել, աղջիկն էլ երջանիկ է եղել. «Խաղում էր, վազվզում, երգում, պարում: Շատ էր սպասում տարեդարձին. դեռ մեկ ամիս առաջ ամեն օր ասում էր` վաղն իմ ծնունդն է»:

Ռիչարդ Մադլենյանը՝ Անդոյի դստեր հետ


Դերասանը ասել է, որ ամեն տարի փորձում են տոնի վերածել դստեր ծննդյան օրը` նշելով մտերիմների ու հարազատների հետ.«Այս տարի Էլենը ցանկություն էր հայտնել լինել Ֆրոզենի կերպարով, կինս էլ նույն թեմայով զարդարել էր տորթի սեղանը»:

Անդոյի դստեր 4-ամյակին


Անդոն առաջնեկին նվերներ է մատուցում ոչ միայն տոնական օրերին.«Հաճախ է ասում, թե այս տիկնիկից կամ խաղալիքից է ուզում, դե, ես էլ հիմնականում չեմ մերժում:)»,-եզրափակել է նա:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին