×


Անդրեի, Արշակյան քույրերի հուզմունքն ու Նազենի Հովհաննիսյանի “ուշացումը”:)

Հայաստանը երեկ` սեպտեմբերի 21-ին, նշում էր Անկախության 23-րդ տարեդարձը: Այս կապակցությամբ մշակույթի ոլորտի մի շարք ներկայացուցիչների, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, շնորհվել են պատվավոր կոչումներ:

Անդրեն


“Խոսքերն այնքան քիչ են, որպեսզի արտահայտեմ թե՛ շնորհավորանքս, թե՛ ուրախությունս, թե՛ զարմանքս, եւ թե՛ շնորհակալությունս…”,-նշել է արդեն ՀՀ վաստակավոր արտիստ Անդրեն եւ հավելել.“Շնորհավորում եմ բոլորիս մեր երկրի Անկախության 23-ամյակի կապակցությամբ: Նաեւ շատ ուրախ եմ ու հուզված, որ հենց այսօր իմ 20 տարվա անդադար աշխատանքը եւ իմ հանդիսատեսի սերը, նվիրվածությունն ու գնահատականը տվեցին իրենց պտուղները: Անչափ շնորհակալ եմ այս չափազանց կարեւոր օրն ինձ համար կրկնակի տոն դարձնելու համար: Շարունակելու եմ նոր եռանդով եւ էլ ավելի մեծ ոգեւորությամբ ստեղծագործել ձեզ համար”:

Նազենի Հովհաննիսյանը


Երգչին իր “ֆեյսբուքյան” էջում շնորհավորել է Նազենի Հովհաննիսյանը: Դերասանուհի-հաղորդավարուհու գրառումը հետեւյալն է.“Անկախության տոնդ շնորհավոր, իմ երկիր… Ներիր, որ ուշացա։): Այսօր ես “տոնեցի” այս օրը`  10 ժամ անընդմեջ նկարահանմամբ, բաց թողեցի բոլոր համերգները` հանուն մեկի…  Շուտով կմեկնարկի “Հայաստանի ձայն”-ի 3-րդ եթերաշրջանը։): Հ.Գ. Անդրե ջան, իմ ընկեր, շնորհավոր վաստակավոր արտիստի կոչումդ, թեեւ ժողովրդի սերն անչափելի է, բայց արտիստի համար այս ճանաչումն էլ կարեւոր է…”:

Ինգա եւ Անուշ Արշակյանները


Վաստակավոր արտիստի կոչման են արժանացել նաեւ երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանները.“Շատ հուզված եւ երջանիկ ենք: Հպարտ ենք, որ հայ ազգի մեծանուն որդիները ջանք ու եռանդ չեն խնայել եւ շատերն իրենց կյանքն են ընծայել հայրենիքի անկախության եւ ազատության համար։ Շնորհավորում ենք բոլորիս Հայաստանի Անկախության տոնի առթիվ եւ մաղթում, որ հայ ժողովրդի միասնականությունն ավելի ամրապնդվի, ազատ հայրենիքն էլ ավելի ծաղկի ու բարգավաճի”,-գրել են քույրերը:

BRAVO.am
Լուսանկարները` Անդրեի, Նազենի Հովհաննիսյանի, Արշակյանների “ֆեյսբուքյան” էջերից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին