×


Անդրեն, Ինգա եւ Անուշ Արշակյանները եւ այլք` Սիպիլի “Սեր” ալբոմի շնորհանդեսին :)

Ստամբուլահայ երգչուհի Սիպիլը, Երեւանի քաղաքապետարանի եւ Սփյուռքի նախարարության աջակցությամբ, բարեգործական այցով կրկին Երեւանում է: Երեկ “Մոսկվա” կինոթատրոնում տեղի է ունեցել նրա երկրորդ` “Սեր” ձայնասկավառակի շնորհանդեսը, որի վաճառքից գոյացած հասույթը փոխանցվելու է մայրաքաղաքի մանկապարտեզներից մեկին:

Սիպիլի "Սեր" ձայնասկավառակի շնորհանդեսին


“Առաջին` “Սիպիլ” CD-ի թողարկումից հետո հրաշք պահեր եմ ապրել. ճանաչվեցի Հայաստանում, հանդիպեցի բարի եւ ջերմ մարդկանց: Այս կերպ ցանկանում եմ օգտակար լինել իմ հայրենիքին, մեր մանուկներին եւ շնորհակալություն հայտնել Աստծուն այն ամենի համար, ինչ ձեռք եմ բերել այս տարիներին”,-BRAVO.am-ին ասել է Սիպիլը եւ հավելել, որ ալբոմի անվանումը պատահական չէ.“Ամենալավ զգացումն է”:

12 երգից կազմված ալբոմը ստեղծելիս երգչուհին համագործակցել է դուդուկահար Ջիվան Գասպարյանի, երգահան Արա Գեւորգյանի, երգիչ Անդրեի, երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանների, “Արեւներ” խմբի եւ այլ երաժիշտների հետ:

Սիպիլը եւ Անդրեն


Ձայնասկավառակում ներառված “Սեր” եւ “Սիրո հեքիաթ” զուգերգերը Սիպիլը կատարում է Անդրեի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնել է, որ երգչուհու հետ համագործակցում են շուրջ 3 տարի.“Շատ ուրախ եմ, որ ճանաչում եմ նման մարդու: Ապրելով Թուրքիայում` ներկայացնել հայ երգը քաջություն է: Միասին համերգ ենք ունեցել Ստամբուլում”:

Օտար ափերում հայ մշակույթի պահպանման եւ տարածման համար ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Սիպիլին պարգեւատրել է նախարարության “Կոմիտաս” մեդալով: Ուրախությունից եւ հուզմունքից երգչուհին չկարողացավ թաքցնել արցունքները եւ շնորհակալություն հայտնեց բարձր պարգեւի համար:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Սիպիլին պարգեւատրել է նախարարության “Կոմիտաս” մեդալով


Սիպիլն ամեն անգամ մեծ ուրախությամբ է գալիս Հայաստան.“Հրավիրեք համերգի, եւ ես սիրով նորեն կգամ”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին